Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը հօգուտ Փերինչեքի՝ ընդդեմ Շվեյցարիայի, նոր ավերներ է գործում: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական «Նոր Յառաջը»:
Արդարև, Ստրասբուրգի դատարանը նոյեմբերի 28-ին կրկին դատապարտել է Շվեյցարիային, որի Դաշնակցային դատարանը 2010-ին Հայոց ցեղասպանությունը ժխտող երեք թուրքերի պատժել էր «ցեղային խտրականության» մեղադրանքով:
ՄԻԵԴ-ի այս նոր որոշման հիմքը Փերինչեքի դատի վճիռն է, այլ խոսքով՝ խոսքի ազատության պաշտպանության սկզբունքը, որ այս պարագայում ևս «ոտնահարվել է Շվեյցարիայի կողմից»:








































