Sunday, 12 07 2026
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ

Նախագահն այլևս լիազորված չի լինի տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասել. քննարկում ԱԺ-ում

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց, որ նախագծով առաջարկում են տեխնիկական փոփոխություններ` կապված սահմանադրական փոփոխությունների և ՀՀ նախագահի լիազորությունների սահմանափակման հետ:

«Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանափակվել են նոր Սահմանադրությամբ, սակայն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում մնացել են նրան վերապահված լիազորություններ, որոնք նա նոր Սահմանադրությամբ չունի: Օրինակ ամրագրված է, որ այլ պետություններին պետական գաղտնիք փոխանցելու գործառույթ ենթադրող միջազգային պայմանագրերի վավերացման կարգը սահմանում է հանրապետության նախագահը, սակայն նոր Սահմանադրությամբ նրան նման լիազորություն վերապահված չէ, դրա համար մենք այդ դրույթը հանել ենք նախագծից»,- մանրամասնեց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքը սահմանում է, որ Հանրապետության նախագահն իր իրավասության սահմաններում իրականացնում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում այլ լիազորություններ:
Օրենքը նաև սահմանում է, որ այն միջազգային պայմանագրերը, որոնցով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններն այլ պետություններին փոխանցելու պարտավորություն, կնքվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած կարգով: Մինչդեռ, սահմանադրական իրավակարգավորումներում առկա չէ Հանրապետության նախագահի՝ պետական ու ծառայողական գաղտնիքի պաշտպանության բնագավառում, ինչպես նաև միջազգային պայմանագրերի կնքման կարգ սահմանելու լիազորություններ:

Բացի այդ, օրենքում առկա է դրույթ Վերահսկիչ պալատի մասին: Հաշվի առնելով, որ նոր Սահմանադրությամբ Վերահսկիչ պալատն անվանափոխվել է Հաշվեքննիչ պալատ` առաջարկում են օրենքում  ևս սահմանել Հաշվեքննիչ պալատ:

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը նկատեց, որ ներկայացված նախագծում ամրագրված չէ, թե նախագահի փոխարեն ով է ստանձնելու տեղեկությունները, փաստաթղթերը ծառայողական կամ պետական գաղտնիքի շարքին դասելու և դրանք այլ պետությունների փոխանցելու գործառույթ ենթադրող միջազգային պայմանագրերի վավերացման կարգը: «Ես առաջարկում եմ մինչև երկրորդ ընթերցում օրենքի նախագծում հստակեցնել նաև այս հարցը, թե ով է ստանձնելու այս լիազորությունները, վարչապե՞տը, թե՞ կառավարությունը, որպեսզի ամեն ինչ ավելի հստակ լինի»,- եզրափակեց Թովմասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում