Friday, 10 07 2026
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է

2013-ի դառը դասն ու 2017-ի գործիքը

Հայաստանի խորհրդարանում այժմ կատարվում է այն, ինչը պետք է տեղի ունենար 2013 թվականի ամռանը: Խոսքը ԵՏՄ շուրջ քննարկման, Հայաստանի պետական շահին և անվտանգությանը այդ կառույցին անդամակցելու համապատասխանության շուրջ քննարկումների մասին է: Հայաստանը պետք է ԵՏՄ անդամ դառնալուց առաջ ծավալեր ակտիվ քննարկումներ այդ դաշինքի վերաբերյալ, որովհետև ներկայիս քննարկումները ավելի շատ հիշեցնում են, այսպես ասած, գնացքի հետևից վազել կամ կռվից հետո բռունցքները թափ տալ:

Բայց 2013 թվականին Հայաստանում չկար ընդդիմություն, թեկուզ փոքրաթիվ: Միևնույն ժամանակ Հայաստանի խորհրդարանում 2013 թվականին չկար ընթացակարգ, որը թեկուզ փոքրաթիվ ընդդիմությանը տար հնարավորություն գոնե քննարկելու հարցեր, որոնք մեծամասնությունը մերժում է կամ չի ընդունում: Ի դեպ, այդ իմաստով ներկայումս արձանագրվում է Հայաստանի Սահմանադրության ուշագրավ էֆեկտ, որը, իհարկե, չունի այն հիմնարար ազդեցությունը, որ պահանջվում է Հայաստանի պետական ու հասարակական կարգի սահմանադրականությունը երաշխավորելու համար, բայց, այդուհանդերձ, ուշագրավ պետական-քաղաքական գործիք է: Եթե այն լիներ, օրինակ, 2013-ին, ապա պատկերը թերևս լիներ այլ՝ մասնավորապես ԵՏՄ անդամ դառնալու մասով: Բայց 2013-ին, իհարկե, ոչ թե այդ գործիքի, այլ դրա կարիքն ունեցող ընդդիմության պակասն էր խնդիրը:

Բանն այն է, որ այդ ժամանակ կար նվազագույնը երկու ընդդիմադիր բևեռ՝ 2012-ի խորհրդարանի ընտրությանը գրեթե կես միլիոն ձայն հավաքած ԲՀԿ-ն, որին դե ֆակտո միացել էր նաև ՀԱԿ-ը, և 2013-ի փետրվարին գրեթե կես միլիոն ձայն ստացած նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը, սակայն, նախագահի ընտրությանը հավաքած կես միլիոն ձայնը, քաղաքական կապիտալի վերածելու փոխարեն, նախընտրեց փոշիացնել «Վլադիմիր Վլադիմիրովիչից հաղթանակ բերելու» տարօրինակ քայլով:

Գործնականում երկու կես միլիոնանոց քաղաքական բևեռները բացարձակ անգործություն ցուցաբերեցին ոչ միայն ժամանակի, այլև թերևս Հայաստանի նորագույն պատմության կարևորագույն, առանցքային գործընթացներից մեկի՝ Եվրամիության հետ Ասոցացման գործընթացի, և խոշորագույն մարտահրավերներից մեկի՝ այդ գործընթացի առավել ևս ամոթալի կերպով տապալման վտանգի հանդեպ:

Փոշիացնելուց հետո Հովհաննիսյանը ստիպված էր միանալ ԲՀԿ-ին և դառնալ ոչ իշխանական բևեռի մի մասը: Սակայն, այդուհանդերձ, այդ բևեռը շարունակեց ունենալ բավականին ուժ՝ քաղաքական օրակարգ թելադրելու համար: Սակայն դրա փոխարեն էլ բևեռը որոշեց, այսպես ասած, հեղափոխական օրակարգ թելադրել: Իսկ հեղափոխական օրակարգերը Հայաստանում, որքան էլ թվում են գայթակղիչ՝ իշխանության ոչ լեգիտիմության և կառավարման ծայրահեղ անարդյունավետության, սոցիալ-տնտեսական լարված իրադրության պայմաններում, այդուհանդերձ հանգեցնում են մի հետևանքի՝ գործող իշխանության ավելի մեծ կախվածության Ռուսաստանից:

Այդպիսով, ԵՏՄ անդամակցության շուրջ քաղաքական օրակարգային քննարկումների փոխարեն՝ Հայաստանը 2013 թվականին ստացավ լիովին ծածուկ գործընթաց՝ ներհամակարգային կուլիսային պայքարի ուղեկցությամբ, որը ավարտվեց բոլորիս համար հայտնի ելքով:

Ներկայումս, իհարկե, իրավիճակը այլ է, կա գործիք, կա դրանից օգտվելու պատրաստ թեկուզ փոքրաթիվ ընդդիմություն, սակայն իհարկե լիովին այլ է քաղաքական իրավիճակն ու տրամաբանությունը: Ըստ այդմ, հեռանկարային չէ այդ պայմաններում գործել այն տրամաբանությամբ, որը էֆեկտիվության ավելի մեծ հեռանկար ուներ 2013-ին: Այժմ այդ հեռանկարը մեծ չէ, և առկա գործիքն ու կամքը անհրաժեշտ են իհարկե մոբիլիզացնելու առավել էֆեկտիվ գործընթացներ մշակելու համար, որոնք համարժեք կլինեն քաղաքական նոր իրավիճակին, առավել ևս՝ նոյեմբերի 24-ի համաձայնագրից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում