Friday, 10 07 2026
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև
Ծառուկյանը հետապնդվում է ոչ որպես ընդդիմադիր, այլ՝ օտարերկրյա գործիք. սա ուղերձ է Ռուսաստանին

Չի կարելի մարդուն կուռք սարքել. ՓՊ նախագահը՝ Վահե Գրիգորյանին վերապատրաստելու մասին

«Կարգապահական վարույթ հարուցվում է առիթի և հիմքի դեպքում։ Առիթը քաղաքացու բողոքն է կամ ԶԼՄ հրապարակումը, իսկ հիմքը՝ փաստաբանի արարքում հնարավոր խախտման բնույթը»,- ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցի՝ ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթներին ու որոշումներին, մասնավորապես՝ Վահե Գրիգորյանի և նախօրեին Մուշեղ Շուշանյանի նկատմամբ կայացված որոշումներին։

Արա Զոհրաբյանի խոսքով՝  Վահե Գրիգորյանը փաստաբաններից մեկի հասցեին վիրավորական արտահայտություն է հնչեցրել, փաստաբանն էլ դիմել է վարույթ հարուցելու համար։ «Հիմա դուք ասեք՝ ես ի՞նչ անեի, փաստաբանի բողոքը մերժեի, ասեի՝ վիրավորական չի՞։ Վահե Գրիգորյանն ասել էր՝ այդ մարդը տառապում է  կրետինիզմով։ Եթե կարծում եք, որ դա վիրավորանք չէ, ապա մենք լրիվ սխալ ենք պատկերացնում ամեն ինչ»,- ասաց Զոհրաբյանը։

Մեր դիտարկմանը, թե  Մուշեղ Շուշանյանի նկատմամբ կարգապահական վարույթը որքանով է հիմնավոր, նա ընդամենն ասել էր՝ «խայտառակություն» և «իրավական անգրագիտություն», Զոհրաբյանը նկատեց. «Տեսեք, եթե փաստաբանը վարկաբեկում է իր համայնքը, իր համայնքի հեղինակությունը կասկածի տակ է դնում, նա դրանով լրացուցիչ իրեն է վնասում և մյուս փաստաբաններին։ Մուշեղ Շուշանյանը չի կարող խորհրդի որոշմանը նման գնահատական տալ։ Երբ ասում է, որ այդ որոշումը անգրագետ որոշում է, նշանակում է՝ նա ասում է, որ իր կոլեգաները գրագետ չեն»,- ասաց ՓՊ նախագահը։

Ինչ վերաբերում է Փաստաբանների պալատի կողմից Վահե Գրիգորյանի վերապատրաստման վերաբերյալ մեր հարցին, Զոհրաբյանը արձագանքեց. «Չի կարելի լինել կռապաշտ։ Չի կարելի մարդուն կուռք սարքել։ Վահե Գրիգորյանը շատ գրագետ անձնավորություն է։ Բայց ցանկացած մարդ, ցանկացած սուպերփաստաբան իր գիտելիքները կատարելագործելու պարտականություն ունի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում