Monday, 13 07 2026
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում

ԵՄ հետ նոր համաձայնագիրը մեծ հաջողություն է Հայաստանի դիվանագիտության համար. Դիոգո Պինտո

Հայաստանի և Եվրամիության միջև կնքված նոր համաձայնագիրը պատմական հնարավորություն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպության նախագահ Դիոգո Պինտոն:

Նրա խոսքով՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ոչ միայն առավել ընդլայնված բովանդակություն է առաջարկում, այլև նոր մակարդակի է տեղափոխում երկկողմ հարաբերությունները:

«Հատկանշական է, որ սա իր տեսակով առաջին համաձայնագիրն է, որը Եվրամիությունը ստորագրել է ԵԱՏՄ անդամ պետության հետ: Հայաստանն այսուհետ հնարավորություն կունենա շահել ոչ միայն առևտրային և ներդրումային ավելի լավ պայմաններից, այլև ամենակարևորը՝ Եվրամիության փորձից և աջակցությունից քաղաքական ու հասարակական բարեփոխումների իրականացման հարցում: Այս համաձայնագրով Հայաստանը կդառնա առավել զինված՝ Եվրամիությունը որպես գործընկեր, աջակից և բարոյական կողմնացույց դիտարկելու  հարցում և բավականին բարդ տարածաշրջանում կամրապնդի իր դիրքը՝ որպես կայունության և եվրոպական արժեքների խթանման օրինակ»,-ասաց Դիոգո Պինտոն:

Նրա համոզմամբ՝  սա նաև կարևոր քայլ է Եվրամիության համար՝ առաջինը և հիմնականը, քանզի հստակ  կերպով ցույց է տալիս Եվրամիության վճռականությունը` դիվերսիֆիկացնել իր քաղաքականությունը Արևելյան գործընկերության շրջանակում:

«Մյուս կողմից, սա մեծ հաջողություն է Հայաստանի դիվանագիտության համար, քանի որ այն չի ընտրում երկու ինտեգրացիոն նախագծերի միջև, այլ ցուցաբերում է հավասարակշռված մոտեցում բազմակողմ հարաբերություններում»,-եզրափակեց կազմակերպության տնօրենը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում