Thursday, 16 07 2026
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը

Արդվին նորից վտանգի առաջ. հանքի շահագործման հարցը դարձյալ օրակարգ է բերվել

«Ինձ համար որպես պատգամավորի և ՀՀ քաղաքացու տարբերություն չկա՝ հանքարդյունաբերության վնասներից տուժում են Արդվի գյուղի  բնակիչները, թե՞ մղարթեցիները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց  ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, որն Արդվիի համայնքի  հանքի շահագործման աղմուկի առաջին օրվանից զբաղվում է այս խնդրով և արդվեցիների կողքին է։

Նշենք, որ բնապահպանության նախարարությունը դարձյալ հայտ է ստացել «Միռամ» ընկերությունից, այս անգամ արդեն Արդվիի հարակից Մղարթ համայնքի 54 հեկտար հողատարածքում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու համար։ Նախորդ հայտը, որը հանրային ճնշման ազդեցության տակ չբավարարվեց, վերաբերում էր Արդվիում, Շեկաղբյուր լեռան լանջին երկրաբանական ուսումնասիրություններ կատարելուն։ «Իրականում իրենք այստեղ խորամանկություն են անում, նշելով, որ այս նոր հողերը գտնվում են Մղարթում։ Այո, այդ հողերը պատկանում են Մղարթ գյուղին, բայց իր գտնվելու վայրով այն  կիլոմետրով ավելի մոտ է Արդվիին։ Արդվիից 2 կմ հեռավորության վրա են այդ հողերը, իսկ Մղաթից՝ 3 կմ։ Ըստ էության, այն  վնասը, ինչի դեմ պայքարում էին Արդվի գյուղի  բնակիչները, շարունակում է արդիական լինել, մնալ։ Պարզապես իրենք, հասկանալով, որ Արդվի գյուղի բնակիչները շարունակելու են դեմ լինել, ոչ մի պարագայում նրանք թույլ չեն տա դա, հաջողացրել են  Մղարթի բնակիչների հետ որոշակի համաձայնության գալ, որովհետև նրանք այդքան պատրաստված և տեղեկացված չեն, թե ինչ է կատարվելու, ինչ հետևանքներ է ունենալու հանքի բացումը։ Սա է  խնդիրը, որ նրանք այստեղ խորամանկության են դիմել»,- նշեց  Թանդիլյանը՝ հավելելով, որ հույս ունի, որ Մղարթի բնակիչներն էլ շատ արագ կհասկանան, թե ինչ է կատարվում, և Արդվի գյուղի բնակիչների հետ միասին կպայքարեն և թույլ չեն տա համայնքներում այն, ինչ տեղի ունեցավ և ունենում է Թեղուտում։

Նշենք, որ նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Արդվի համայնքը միացվեց Օձուն համայքին, և արդեն նոր ավագանի է ձևավորվել։ Եվ, որքանով ուշագրավ է, համայնքների խոշորացումից մի քանի օր անց նոր հայտ է ներկայացվել։ ԱԺ պատգամավորի խոսքերով՝ չի բացառվում, որ ընտրությունների ժամանակ ավագանու նոր անդամների հետ որոշակի համաձայնություն, պայմանավորվածություն է եղել, որ հայտի բավարարման, հանրային լսումների ժամանակ առանձնապես խոչընդոտ չի լինի։ «Բայց ես հիշում եմ, գիտեմ, որ Օձունի նոր համայնքապետը արդվեցիներին, նաև մամուլով հայտարարել է, որ եթե արդվեցիները դեմ լինեն հանքավայրի շահագործմանը, ապա ինքը ոչ մի պարագայում հակառակը չի համոզի ու կկանգնի գյուղացիների կողքին։ Հույս ունեմ, որ գյուղապետը այդպես էլ կվարվի և կներկայացնի գյուղացիների, այլ ոչ թե որոշ անձանց նեղ անձնական շահերը»,- նշեց Թանդիլյանը։

Մղարթի համայնքապետ Արմինե Մամաջանյանի հետ խոսել մեզ չհաջողվեց։ Ամբողջ օրը հեռախոսն անհասանելի էր։ Գյուղացիները, սակայն, աստիճանաբար տեղեկացվում են խնդրին, և չի բացառվում, որ արդվեցիների օրինակով թեժ պայքար կսկսվի հանքավայրի շահագործման հետ կապված։ «Ճիշտ է, լավ է, որ աշխատատեղ կբացվի, մարդիկ գործ կունենան, բայց ասում են՝ վտանգները շատ մեծ են, լուրջ են։ Պետք չի, որ մեր սխալների համար մեր երեխաները պատասխան տան»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը։

Նշենք, որ «Միռամ» ընկերությունը, ըստ մամուլի, պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին ու նրա մերձավոր շրջապատին։

Նոյեմբերի 29-ին Օձունի համայնքապետարանում պիտի կայանային հանրային քննարկումներ «Միռամ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը ոսկի-բազմամետաղների հանքերևակումում 2017–2020 թթ. երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում