Thursday, 16 05 2024
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Լուրերի օրվա թողարկում 12։00

Էրդողանի հույսը Հայաստանն է. Պուտինը գցեց աթոռը

Սոչիում՝ նոյեմբերի 22-ին, սիրիական հակամարտության թեմայով Թուրքիայի, Իրանի և ՌԴ նախագահների հանդիպումից հետո, երբ նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ և ոտքի կանգնել միմյանց ողջունելու, տեղի էր ունեցել խիստ խորհրդանշական մի բան՝ ընկել էր Թուրքիայի նախագահ Էրդողանի աթոռը, որի վրայից նա վեր էր կացել: Ընդ որում՝ աթոռն ընկել էր, երբ նրան էր մոտեցել Պուտինը ձեռքսեղմման համար: Էրդողանի աթոռի ընկնելը հայտնվել է միջազգային համացանցի ուշադրության կենտրոնում: Իհարկե, հետաքրքրաշարժ լինելուց զատ, այն իր մեջ պարունակում է պահի քաղաքական խորհրդանշանակություն:

Սիրիական հակամարտությունը Թուրքիայի առաջնորդի համար դիտվում էր, այսպես ասած, բեկումնային շանս համաշխարհային դերակատարության կտրուկ աճի, ազդեցության տարածքի ընդլայնման առումով: Կասկածից վեր է նաև, որ այդպիսով Անկարան ակնկալում էր, թերևս, մեծացնել իր ազդեցությունը նաև Կովկասում, բայց Մերձավոր Արևելքում ամրանալուց հետո միայն: Սակայն թե՛ Մերձավոր Արևելքում ու թե՛ նաև Կովկասում իրադարձությունները զարգացան ոչ այն սցենարով, որ կարող էր ակնկալել կամ նախատեսել Թուրքիան: Ընդ որում՝ այդ հարցում, իհարկե, «օգնեցին» նրանք, ովքեր թվում է, թե դաշնակիցներ էին՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը:

Ռուսաստանն, ի վերջո, այս անգամ որոշեց «գցել» Անկարային ավելի շուտ, քան իրեն «կգցեր» Անկարան, և պայմանավորվեց ԱՄՆ-ի հետ, Իսրայելի հետ, նաև Իրանի հետ: Էրդողանի աթոռն այդ իմաստով ընկավ: Իսկ «աթոռը» բարձրացնելու ժամանակ նրան չէր տալիս նաև Ալիևը, որն ակնհայտորեն փորձելով խաղարկել բարոյական բաղադրիչը՝ Թուրքիայի նախագահին պահում է, այսպես ասած, լարման տակ՝ ստիպելով միջազգային ասպարեզում զբաղվել նաև Ալիևի խնդիրներով, սպասարկել նաև Ադրբեջանի շահը: Դրան զուգահեռ՝ Արևմուտքի հետ Անկարայի խնդիրները հանգեցրին տոտալ մի վիճակի, երբ գործնականում բոլորը Էրդողանի տակից, այսպես ասած, հեռացնում են աթոռը: Նրա հույսը մնում է Հայաստանը:

Սա կարող է թվալ արտառոց, սակայն Թուրքիայի նախագահը ներկայումս աթոռին հանգիստ նստած մնալու համար ունի Հայաստանի կարիքը: Ընդ որում՝ անկասկած, հենց այդ իրավիճակը հաշվի առնելով էր նաև, որ սեպտեմբերին Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում հայտարարեց 2018-ի գարուն առանց հայ-թուրքական արձանագրությունների մտնելու մասին: Այդ հայտարարությունը դիտարկվեց իբրև վերջնագիր Թուրքիային, ինչը, թերևս, չափազանցված սուր գնահատական էր՝ հատկապես հաշվի առնելով այն, որ հազիվ թե Սերժ Սարգսյանը չունենար քաղաքական համարժեք իրատեսություն պատկերացնելու համար, որ վերջնագրային տոնայնությունը հենց սկզբից փակում է որևէ այլընտրանք: Սարգսյանի հայտարարությունը ոչ այնքան վերջնագիր էր, որքան ընդամենը Թուրքիային ակնարկ կամ խորհելու առիթ, որ իրադարձությունների զարգացումը, վաղ թե ուշ, առաջացնելու է Հայաստանի հետ հարաբերության գրեթե կենսական կարիք: Դա անուղղակի վերջին շանսն է Թուրքիային՝ աթոռի վրա նստած մնալու շանսը, եթե Թուրքիան կարողանա ձերբազատվել ադրբեջանական ճնշումներից և հայ-թուրքական հարաբերության գործընթացը դիտարկի Ադրբեջանի շահերից և հետաքրքրություններից անկախ, որոնք ոչ միայն նույնը չեն Թուրքիայի հետ՝ չնայած համընդհանուր տպավորությանն ու համոզմանը, այլ ակնհայտորեն սկսել են ավելորդ բեռ լինել Անկարայի համար:

Բանն այն է, որ ինչպես որևէ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնի համար, որը ուզում է լինել կովկասյան առանցքային խաղացողներից մեկը, այդպես էլ Թուրքիայի համար, որը նույնպես ունի այդպիսի հավակնություն, անհնար է Հայաստանի հետ հարաբերության բացակայության պայմաններում ստանալ այդպիսի տարածաշրջանային դերակատարում: Բանն այն է, որ Հայաստանը հետխորհրդային Կովկասի առանցքային պետությունն է այն պարզ պատճառով, որ հենց Հայաստանի ռազմական հաջողությամբ է ձևավորվել նոր ստատուս քվոն: Հետևաբար՝ կա՛մ փոխվում է ստատուս քվոն, իսկ այստեղ անհնարինությունն ալևս չունի ավելորդ ապացույցի կարիք, և ընդամենը օրեր առաջ դա հաստատվեց անգամ Ռուսաստանի՝ ստատուս քվոյի փոփոխության հարցում վերջին տարիներին Ադրբեջանի սերտ դաշնակցի մակարդակով, կա՛մ չկա Հայաստանի հետ հարաբերության այլընտրանք: Իրադարձությունների զարգացումը Թուրքիային անշեղորեն բերում է հենց այդ ընտրության առաջ:

Իհարկե, իր հերթին հարց է, թե Հայաստանն ինքը կարո՞ղ է Անկարայի հետ հարաբերության կարգավորման որևէ գործընթացի տեսանկյունից լինել լիարժեք ինքնուրույն: Բանն այն է, որ Թուրքիան նաև Հայաստանի այդ լիարժեք ինքնուրույնության համոզումով է նաև, որ պետք է կայացնի որոշումն ու գնա Ադրբեջանից անկախ գործելու, այսպես ասած, ռիսկին: Այդուհանդերձ, այստեղ, թերևս, Թուրքիան կորցնելու բան չունի, որովհետև աթոռն արդեն ընկել է: Եվ եթե անգամ Թուրքիան համարում է, որ Հայաստանի հետևում կարող են լինել Ռուսաստանը կամ Արևմուտքը, միևնույն է, նա չունի այլընտրանք, քան Հայաստանի հետ հարաբերության գնալը, այլապես՝ «աթոռը» ոչ միայն ընկած կմնա, այլ կլինի ոտնատակ, ի վերջո կոտրված՝ վերածվելով վառելափայտի:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում