Sunday, 12 07 2026
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում

Կովկասի իրավիճակի ի՞նչ փաթեթ են քննարկում Պուտինն ու Թրամփը

Նախօրեին մոտ մեկ ժամ տևած հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Պուտինի և ԱՄՆ նախագահ Թրամփի միջև, որոնք խոսել են Սիրիայի մասին: Դրանից ժամեր առաջ Պուտինը Սոչիում ընդունել է Սիրիայի նախագահ Ասադին, իսկ հետո հայտարարել, որ Ռուսաստանն ավարտում է Սիրիայում ռազմական գործողությունը, որի շնորհիվ ռուսական բանակը փրկել է սիրիական պետականությունը: Սոչիում այսօր սպասվում է Սիրիայի հարցով Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը: Իսկ այդ ամենից առաջ, ինչպես հայտնի է, եղավ Սիրիայի վերաբերյալ Պուտինի և Թրամփի համատեղ հայտարարությունը:

 

Արդյո՞ք մերձավորարևելյան կաթսան դադարելու է եռալուց, թե՞ պարզապես Սիրիայի փոխարեն գազօջախի վրա կդրվի տարածաշրջանի այլ սուբյեկտ: Համենայնդեպս, բավականին տագնապալի զարգացումներ են խմորվել Լիբանանի շուրջ: Իսկ այստեղ, ինչպես հայտնի է, կա մեծաթիվ հայ համայնք, և իհարկե՝ իրադարձությունների վտանգավոր զարգացումը խիստ անցանկալի է մեր հայրենակիցների անվտանգության տեսանկյունից: Դա կարող է նշանակել հայկական համայնքի նոր խնդիր, իսկ հաշվի առնելով այն, թե ինչպիսի իրավիճակ էր ստեղծվել սիրիահայ համայնքի դեպքում, մենք ստիպված ենք այսօր հարց տալ՝ ի՞նչ է անում Հայաստանը լիբանանահայ համայնքի հնարավոր ռիսկերի գնահատման գործում:

Բանն այն է, որ Սիրիայում հայկական համայնքի ուղղությամբ ինտենսիվ աշխատանքը նկատվեց, այսպես ասած, վերջին պահին, երբ իրավիճակը արդեն անցել էր ռազմական բախման եզրագիծն, ու սկսվել էր արյունալի պատերազմը: Ակնհայտ էր, որ Հայաստանն ուշացել էր սիրիահայ համայնքի ռիսկերի գնահատման հարցում: Իհարկե, Աստված մի արասցե, որպեսզի իրավիճակն ապակայունանա նաև Լիբանանում, սակայն հաշվի առնելով զարգացումների մտահոգիչ միտումները՝ ակնհայտ է արդեն այժմ ռիսկերը գնահատելու և անհրաժեշտ սցենարները մշակելու անհրաժեշտությունը:

Միևնույն ժամանակ, Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը և Սիրիայի հարցում որոշակի հանգուցալուծային նշանների դրսևորումը հետաքրքրական է կովկասյան տարածաշրջանում զարգացումների, մասնավորապես Լավրովի տարածաշրջանային այցի ֆոնին: Արդյո՞ք Լավրովը տարածաշրջանում, այսպես ասած, ադապտացնում է Պուտին-Թրամփ պայմանավորվածությունները, որ Մերձավոր Արևելքից տարածվում են մինչև Կովկաս: Համենայնդեպս, հետաքրքրական է, որ այստեղ առանցքային ղարաբաղյան խնդրում Լավրովը տարածաշրջանային այցի ընթացքում Բաքվում հայտարարեց, որ Մոսկվան, Վաշինգտոնն ու Փարիզը նույն կերպ են մոտենում իրավիճակին և համակարծիք են, իսկ Հայաստանում էլ նա հայտարարեց, թե բանակցային գործընթացը կտևի շատ երկար:

Ակնհայտ է, որ Ռուսաստան-ԱՄՆ ձևաչափով քննարկվում է որոշակի փաթեթ, որն այսօր հավանաբար Պուտինը կփորձի ներկայացնել Անկարային և Թեհրանին, իսկ Լավրովն այն թերևս ներկայացրել է Երևանին ու Բաքվին: Ըստ ամենայնի, փաթեթը ներառում է տարածաշրջանում որոշակի իրավիճակի և խաղի կանոնների ֆիքսում, որը թույլ լավատեսություն է ներշնչում, որ ընդհանուր լարվածության ֆոնը կարող է նվազել՝ թեկուզ փոքր-ինչ, տալով հետագա կամ նոր լարման հավանականությունը առավել խորքային կերպով նվազեցնելու քայլերի հնարավորություն: Ուրվագծվում է, այսպես ասած, հարաբերական կայուն ժամանակային ինտերվալ տարածաշրջանի համար, որը հայտնի չէ, թե ոքան կտևի, սակայն ակնհայտ է, որ նախորդ ինտերվալը, ըստ էության, զգալիորեն մսխած Հայաստանն իրավունք չունի այս ինտերվալում ժամանակը չաշխատեցնել իր օգտին, հետևաբար՝ խաղաղության օգտին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում