Thursday, 16 07 2026
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին

«Փողոցը կորցրածների» կամ «կորսված փողոցի» փակուղին

Երեկ Սիրահարների այգում ուսանողների կազմակերպած հանրային քննարկման մասնակիցներից մեկը հորդորեց նախաձեռնության անդամներին փողոցային պայքարը չդադարեցել․ «Կառավարությունը, Ազգային ժողովը, բոլոր չինովնիկները գնում են կլոր սեղանի, բանակցությունների մի պատճառով, որովհետև այսօր ուսանողներն ունեն փողոց, եթե կորցնեք փողոցը, իրենք այլևս ձեզնով հետաքրքրված չեն լինելու։ Մի անգամ կհանդիպեն, երկրորդ անգամ կհանդիպեն ու վերջ, իսկ երկրորդ անգամ փողոց հավաքելը լինելու է շատ դժվար։ Դրա համար ես կարծում եմ, որ մինչև մենք չունենանք շոշափելի արդյունք, փողոցը կորցնել չի կարելի»։

Այս ճշմարտությունը վերաբերում է ոչ միայն ուսանողական շարժմանը, այլ բոլոր ընդդիմադիր կամ այլընտրանքային խմբերին` սկսած խորհրդարանական կուսակցություններից և վերջացրած քաղաքացիական խմբերով: «Փողոցի աջակցությունն», իհարկե, տարողունակ հասկացություն է և, մեծ իմաստով, նույնանում է հասարակության վստահության ռեսուրսի հետ: Դրա արտահայտման ձևերը տարբեր կարող են լինել` հանրահավաքներից սկսած, վերջացրած` հասարակության հետ կոնտակտների, հարաբերությունների մյուս հարթակները: Հայաստանի քաղաքական համակարգի ֆիասկոյի խորքային պատճառներից մեկը հենց այն է, որ այն իրենից ներկայացնում է «փողոցը կորցրածների» հանրագումար: Երբ ընդդիմադիր քաղաքական ուժը կորցնում է հասարակության աջակցությունը, փողոցը, ապա իրական այլընտրանք դառնալու նրա հնարավորությունները դառնում եմ զրոյական, որովհետև ռեսուրսային պայքարի հարթության վրա ցանկացած կուսակցություն զիջելու է իշխանությանը, եթե նույնիսկ ունենա ինտելեկտուալ գերազանցութություն, ավելի մոտիվացված խոսք, ծրագիր:

2012-ին ՀԱԿ-ը խորհրդարանում հայտնվեց փողոցի ռեսուրսի, իներցիայի շնորհիվ, սակայն հինգ տարիների ընթացքում ամբողջովին մսխեց իր պոտենցիալը` խորհրդարանական պայքարի ինքնաննպատակությամբ, կաբինետային, կուլիսային բազարներում և պայմանավորվածություններում: Հայաստանում ընդդիմությունը դասեր չի քաղում, որովհետև «Ելքն», ըստ էության, կրկնում է նույն սխալները: Օրինակ` ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցության չեղարկման «Ելքի» նախաձեռնությունը կարող էր շրջադարձային դառնալ քաղաքական հարաբերություններում` դառնալով իշխանություն-ընդդիմություն նոր ջրբաժանը, բայց սկզբունքային այդ հարցը անհետացավ, տարրալուծվեց մյուսների մեջ, որովհետև երկու ամիսների ընթացքում ընդդիմադիր դաշինքն այն, ըստ էության, չդարձրեց հանրային օրակարգի մաս, հասարակության նոր խմբերի կոնսոլիդացնելու միջոց: Գործեց «փողոց կորցրածների» սինդրոմը, երբ «Ելքի» ռացիոնալ փաստարկները բախվեցին խորհրդարանական մեծամասնության պատին, նրա փաստարկներին, թե իբր Հայաստանի հասարակության սիրտը Ռուսաստանի հետ է:

Նույն կերպ` «Ելքը» հասարակությունից ավելի օտարվեց, երբ չմասնակցեց տեղական ընտրություններն` հասարակությանը թողնելով մենակ իշխանության ճնշումների և հանրային ռեսուրսի դեմ: «Փողոց կորցրածների» նախաձեռնություն է նաև Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցների նախաձեռնած ճակատը, որը դատապարտված է առանց հանրային աջակցության: Երբ ընդդիմադիր ուժերը կորցնում են «փողոցի շունչը», շատ շուտ զրկվում են վարքագծային, բովանդակային համարժեքությունից: Հայաստանի քաղաքական համակարգի հիմնական պրոբլեմը հենց «փողոցը կորցնելու» հանգամանքն է: Իշխանությունները զավթել են փողոցը` երկրի քաղաքացուն «տաս հազարանոց» քվեաթերթիկի վերածելու նպատակով, ընդդիմությունը լքել է փողոցները` Հայաստանը դատապարտելով այլընտրանքի բացակայության, մշուշոտ դարձնելով երկրի վաղվա օրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում