Friday, 24 07 2026
22:40
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:30
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:10
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ

Նոր մեկնարկ Ռուսաստանի հետ հարաբերություններում. Yeni Safak, Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստան կարևոր է երկու երկրների ապրանքաշրջանառությունը և հարաբերություններն անհրաժեշտ հունին վերադարձնելու հնարավորության տեսանկյունից: Ինքնաթիռի հետ կապված ճգնաժամին հաջորդած շրջանում երկու երկրների միջև առևտուրը նվազել է, և առևտրային հավասարակշռությունը խախտվել է ավելի շատ Ռուսաստանի օգտին, քանի որ ճգնաժամը չվերաբերեց էներգետիկային: Այս մասին գրում է թուրքական Yeni Safak պարբերականը:

Դրա հետ կապված՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որ հարաբերությունները հասել են նախաճգնաժամային մակարդակին, մատնանշում է առևտրի անկումը փոխհատուցելու կողմերի պատրաստակամությունը:

2008 թ., երբ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ապրանաքաշրջանառությունը հասել էր ամենամեծ ծավալի՝ 38 մլրդ դոլարի, Ռուսաստան Թուրքիայի արտահանումը կազմել էր 6,4 մլրդ դոլար, իսկ Ռուսաստանինը Թուրքիա՝ 31,3 մլրդ: Հիմա, երբ հարաբերությունները կարգավորվել են, Թուրքիայի առևտուրը Ռուսաստանի հետ տարվա առաջին 9 ամիսներին 15 մլրդ դոլար է կազմել: Այդ ժամանակահատվածում Թուրքիայի արտահանումը ՌԴ կազմել է 1,7 մլրդ դոլար, իսկ Ռուսաստանինը Թուրքիա՝ 13,9 մլրդ:

Ակնհայտ է, որ առևտրային հավասարակշռությունը Ռուսաստանի օգտին է:

Ուստի այդ իրավիճակը շտկելու և արտահանման և ներկրման միջև տարբերությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է վերացնել խոչընդոտները, որոնք կան Ռուսաստան թուրքական ապրանքների արտահանման առաջ:

Ամենագլխավորը՝ պետք է մեծացնել Թուրքիայի բաժինը 100-մլրդանոց ապրանաքաշրջանառությունում, որին նպատակաուղղված են երկու երկրները: Ազգային արժույթների օգտագործմամբ առևտուրը, որը քննարկվում է երկու երկրների կողմից, և նոր ժամանակակից Մետաքսի ճանապարհի նախագիծն այդ թվին հասնելու կարևորագույն միջոցներն են:

Մյուս կողմից, Թուրքիան պատրաստվում է ռազմավարական ծրագրեր իրականացնել Ռուսաստանի հետ նաև էներգետիկ ոլորտում: Դրանցից ամենակարևորներն են՝ «Թուրքական հոսք» գազատարի նախագիծը, որի շինարարությունն ընթանում է ամբողջ թափով, և «Ակկույու» ԱԷԿ-ի նախագիծը:

«Թուրքական հոսք» գազատարի նախագծի իրականացման հետ Ռուսաստանը կդառնա ռազմավարական կարևոր խաղացող, որը կապահովի ինչպես Թուրքիայի, այնպես էլ՝ ԵՄ երկրների էներգամատակարարման անվտանգությունը: Ուստի երկու երկրների շարունակվող փոխգործակցությունն առևտրում և էներգետիկայում ևս կարևոր փուլ է տարածաշրջանում նոր միությունների, քաղաքական միավորումների և նոր տնտեսական հավասարակշռությունների ձևավորման տեսանկյունից:

Դրական իրադարձություններ են տեղի ունենում նաև զբաղվածության և գործազրկության ոլորտներում, որոնց մասին ամենաշատն է խոսվում վերջերս: 2017 թ. թուրքական տնտեսության 5,1-5,2% աճի շնորհիվ՝ զբաղվածությունն ավելանում է, իսկ գործազրկությունը նվազում է:

Թուրքիայի Վիճակագրության ինստիտուտի հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թ. օգոստոսին գործազրկությունը կազմել է 10,6%, թեև նախորդ տարվա օգոստոսին արձանագրվել է 11,3%: Մյուս կողմից, 2017 թ. օգոստոսի դրությամբ վերջին տարում աշխատանքի տեղավորվածների թիվն աճել է 1,4 մլն-ով:

Զբաղվածության աճը 1,3%-ով՝ մինչև 48% իսկապես լավ նորություն է, նշում է պարբերականը:

Մինչև 2017 թ. օգոստոս աշխատավոր ուժի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 1,3 մլնով՝ մինչև 32,2 մլն:

Աշխատուժի երկարաժամկետ աճը, որը տնտեսական աճի գլխավոր աղբյուրներից մեկն է, և նույնիսկ որակավորված աշխատուժի, ուժեղացնում է դրական սպասելիքները և՛ տնտեսական աճի, և՛ ՀՆԱ-ի աճի վերաբերյալ: Իսկ դա երկարաժամկետ հեռանկարում կկոտրի գործազրկության դիմադրությունը:

Վերջապես, առաջնային թեմաներից մեկը, որոնք առանձնակի քննարկման կարիք ունեն Թուրքիայում, գործազրկությունն է երիտասարդության շրջանում և չաշխատողների ու կրթություն չունեցող երիտասարդների խնդիրները: Երիտասարդների գործազրկության մակարդակը Թուրքիայում կազմել է 20,6%, իսկ չաշխատողների և կրթություն չունեցողների թիվը կազմում է երիտասարդների 28%-ը:

Ժամանակն է կենտրոնանանլու այդ հարցերի վրա, եզրափակում է պարբերականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում