Monday, 20 07 2026
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի

Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ հեռուստաընկերության հեղինակային և հարակից իրավունքները խախտելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում պարզվում են մի շարք կայքերի կողմից հեռուստաընկերության հեղինակային և հարակից իրավունքները խախտելու դեպքի հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել մեկ անձի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Շանթ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից 2016 թվականի մայիսին հաղորդում էր ստացվել առ այն, որ մի շարք համացանցային կայքերի միջոցով ուղիղ հեռարձակվում է «Շանթ» հեռուստաալիքը, տեղադրվում հեռուստաընկերության արտադրած հեռուստածրագրերը՝ այդպիսով խախտելով իրենց հեղինակային և հարակից իրավունքները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ավելի քան 20 կայքերի միջոցով հեռարձակվում են հեռուստահաղորդումները՝ առանց հեղինակի թույլտվության, տարածվում նրանց կողմից պատրաստված հաղորդումները։ Իրականացվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կայքերի սեփականատերերին հայտնաբերելու ուղղությամբ:

Պարզվել է, որ կայքերի մի մասը ստեղծվել է Ռուսաստանի Դաշնությունում գտնվող, մի մասը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, իսկ մեկը՝ Ուկրաինայում գտնվող սերվերային կայքերի միջոցով:

Քրեական գործի շրջանակներում դատարանից թույլտվություն է ստացվել` դիտարկվող կայքերը ստեղծած և հասանելիություն ստացած IP հասցեները ստանալու վերաբերյալ, որոնց հիման վրա՝ իրավական օգնություն ցուցաբերելու մասին հարցումներ են ուղարկվել նշված երկրների իրավասու մարմիններին:

Ռուսաստանի Դաշնությունից ստացվել են հարցմամբ պահանջված տեղեկությունները, որի համաձայն` համացանցային կայքերից մեկը՝ www.arm-film.ru, գրանցված է Երևանի բնակչի անվամբ, պարզվել, որ նշված կայքը հասանելիություն են ստանում ՀՀ-ում գտնվող պրովայդերների IP հասցեներից:

Ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ կայքի սեփականատերը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1988թ., ամիսներ շարունակ, շահույթ ստանալու նպատակով, ապօրինի օգտագործել է հեռուստաընկերության հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող երկու հեռուստասերիալի սերիաները՝ դրանք տեղադրելով և տարածելով համացանցային կայքում՝ առանց ընկերության համաձայնության՝ այդպիսով պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Նախաքննության ընթացքում ՍՊ ընկերությունը ճանաչվել է տուժող, 29-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ համացանցային մյուս կայքերի սեփականատերերին հայտնաբերելու, նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում