Sunday, 12 07 2026
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին

Գյումրիի ռուսական ռազմաբազան` քրեածինների որջ

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից հավանաբար երկու պայմանագրային զինծառայող է անհետացել, որովհետև Գյումրիում նրանց լուսանկարները ձեռքներին աշխատակիցները փնտրում են: Tert.am-ի հետ զրույցում այդ մասին ասել է գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Նա ասել է, որ իր տեղեկություններով՝ երկուսն էլ պայմանագրային զինծառայողներ են:

Ռազմաբազայի պատասխանատուները տարբեր պատրվակներով հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին` ըստ էության, հերթական անգամ քողարկելով կատարվածը: Սա ռուսական կառավարման մենթալիտետային առանձնահատկություններից մեկն է, որն իր ամբողջ ցինիզմով դրսևորվեց Գյումրիի մի ամբողջ ընտանիքի սպանդի ենթարկած Վալերի Պերմյակովի գործի նախաքննության և դատավարության ընթացքում: Հենց Պերմյակովի դեպքն էլ դարձել է այն ողբերգական նախադեպը, որը 102-րդ ռազմաբազայից նոր փախուստների դեպքում տագնապներ է ծնում Գյումրիում ու նաև ամբողջ երկրում: Պերմյակովի դատավարությունը վերածվեց ծածկադմփոցի, ինչը միայն մեծացնում է նոր հանցագործությունների կատարման ռիսկերը, որովհետև ռուսական հրամանատարությունը, ըստ ամենայնի, ոչ թե կարգապահական հետևություններ է արել, այլ լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել` բազայում առկա բեսպրեդելը կոծկելու համար:

Ռուսական 102-րդ ռազմաբազայի ֆորմալ առաքելությունը Հայաստանի անվտանգության ամրապնդումն ու հայ-ռուսական ռազմավարական գործընկերության խորացումն է: Գործնականում` ռազմաբազան չի սպասարկում երկու խնդիրներից որևէ մեկի լուծումը և հակառակը` գործում է դրանց դեմ:

Պարզ չէ, թե ռուսական ռազմաբազան ումից է պաշտպանում Հայաստանի անվտանգությունը, մանավանդ, որ թուրքական սպառնալիքը գործնականում իրական չէ: Փոխարենը` ռուսական ռազմաբազան դարձել է հատկապես Շիրակի մարզի քրեածին օջախներից մեկը` լուրջ գլխացավանք դառնալով հասարակության և իշխանությունների համար:

Ռուսական 102-րդ ռազմաբազան, ավելի շուտ` նրա զինծառայող Պերմյակովն այնպիսի հարված հասցրեց հայ-ռուսական հարաբերություններին, որ առաջացած ճեղքը վերացնելու համար անհրաժեշտ են տասնամյակներ, մանավանդ, որ ռուսական կողմն ամեն բան արեց հանցագործության իրական մոտիվները քողարկելու համար:

Ռազմաբազան գործում է Հայաստանի տարածքում և պարտավոր է հարգել մեր երկրի օրենսդրությունը` Գյումրին ռուսական պալիգոնի վերածելու և նրան խորթ մենթալիտետ պարտադրելու փոխարեն:

Իհարկե, ռուսական հրամանատարության կամայականություններին ու զինծառայողների սանձարձակությանը նպաստում է Հայաստանի իշխանությունների ծառայամիտ քաղաքականությունը, ինչի հետևանքով ռուսական կողմի գործողությունները վեր են դասվում օրենքից ու օրինականությունից: Ինքնիշխան Հայաստանի քաղաքական դաշտում չկա որևէ ազդեցիկ կուսակցություն, որը բարձրաձայնի Հայաստանի տարածքից ռուսական բազայի դուրսբերման անհրաժեշտության մասին: Այս լույսի ներքո Մոսկվայում Հայաստանը համարում են ոչ թե ինքնիշխան երկիր, այլ ընդամենը` ֆորպոստ, որը պետք է սպասարկի ռազմաբազայի կարիքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում