Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

ՌԻՈ-ի ժապավենն ու «Ֆլորենցիա»-ի «խորհրդավոր ընթրիքը»

«Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանի ներդրողների ակումբի և միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ պատրաստվում է առաջիկա տարիների ընթացքում մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրում կատարել Հայաստանի էներգետիկայի ոլորտում։ Էներգետիկայի ոլորտի ներդրումային ծրագիրը ներառում է երեք ուղղություն՝ ներդրումներ բաշխիչ ցանցերում և հիդրոէներգետիկայի բնագավառներում: Երեկ ստորագրվել են պայմանագրեր Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) հետ՝ ընդհանուր գնահատմամբ 160 մլն ԱՄՆ դոլարի ներգրավման նպատակով:

Արտաքուստ ամեն բան հրաշալի է թվում՝ մանավանդ, որ Սամվել Կարապետյանն ու նրա թիմը հավաստիացնում են, թե ամեն ինչ արվում է Հայաստանի ապագայի համար: Սակայն գեղեցիկ խոսքերի ու ճառերի, աղմկոտ ու ճոխ միջոցառումների խորքում մտահոգությունն է, նույնիսկ տագնապը, որ խոստացված ներդրումներն ընդամենը ներիշխանական հերթական գործարք են, քրեաօլիգարխիկ նոր ստատուս քվո, որ մի քանի տարի, գուցե տասնամյակ պարտադրվելու են մեր հասարակությանը:

Ցանկացած ներդրում Հայաստանում ողջունելի է, որովհետև մեր տնտեսությունը շնչելու անհրաժեշտություն ունի: Մյուս կողմից՝ հույժ անհրաժեշտություն է, որ ներդրումներն իրենց մեջ զարգացման ռեսուրս ապահովեն՝ Հայաստանը վերջապես դուրս բերելով յոլա գնացողի, օրվա հետ ապրողի հոգեմաշ բարդույթից: Սա սկզբունքային խնդիր է, ընդ որում՝ քաղաքական, արժեքային, նաև՝ բարոյական հարթության վրա:

Հենց այստեղ էլ ծնվում են մտահոգությունները, որովհետև առայժմ հստակ է այն, որ Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպը» Հայաստանում բացում է թվով չորրորդ առևտրի կենտրոնը, սակայն նույնքան հստակ ու տեսանելի չէ էներգետիկայի ոլորտում խոստացվող միլիարդանոց ներդրման հեռանկարը՝ թե՛ ժամկետների ու մեխանիզմների և թե՛ քաղաքական ու տնտեսական կոնյունկտուրայի առումով: Ամեն բան շատ նման է Կարեն Կարապետյանի խոստացած երեք միլիարդ ներդրումներին, ընդ որում՝ անհասկանալի է նույնիսկ, թե երեկ խոստացված մեկ միլիարդ դոլարը այդ երեք միլիարդի մա՞ս է, թե՞ միանգամայն նոր փաթեթ:

Սա մյուս էական հարցն է, որովհետև սկզբունքորեն թե Կարեն Կարապետյանի խոստացած երեք միլիարդ դոլարի և թե երեկվա մեկ միլիարդի աղբյուրը նույն մարդն է՝ Սամվել Կարապետյանը, ու ակնհայտ է նաև, որ այս գումարները եթե նույնիսկ ծառայելու են Հայաստանի տնտեսությանը, այս պահին սպասարկում են միանգամայն այլ խնդիր՝ հիմք են ստեղծում Հայաստանի իշխանության նոր կոնֆիգուրացիայի, նոր ստատուս քվոյի, նոր բացահայտ ու ստվերային պայմանավորվածությունների համար:

https://www.youtube.com/watch?time_continue=3&v=3KsPZNpdEOg

Այս համատեքստում երեկվա օրը նույնիսկ ավելի շատ հարցեր ծնեց, քան պատասխաններ տվեց, որովհետև միջոցառումների հրապարակային մասի հերոսները Սամվել Կարապետյանն ու Սերժ Սարգսյանն էին, մյուս կողմից՝ երեկոյան «Ֆլորենցիա» ռեստորանում «խորհրդավոր ընթրիք» է տեղի ունեցել՝ արդեն Կարեն և Սամվել Կարապետյանների մասնակցությամբ:

Արդյո՞ք Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը խորքային հակասություններ ունեն և խուսափում են միևնույն ժամին միևնույն տեղում լինելուց, թե՞ իրական պայմանավորվողները՝ Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը, երեկ մեսիջ հասցեագրեցին Հայաստանի հասարակությանը, իսկ Կարեն Կարապետյանը ներհամակարգային բանակցությունների ոչ թե սուբյեկտ, այլ օբյեկտ է, որին կարելի է իր մասով պայմանավորվածությունների մասին տեղյակ պահել անգամ «մի կտոր հացի» շուրջ:

Դժվար է միարժեք պատասխան տալ այս հարցերին, սակայն խորհրդանշական է, որ մեկ միլիարդն առայժմ խոստում է՝ ռեալ կամ հեքիաթային, իսկ իրականն այն է, որ Հայաստանի նոր իշխանության կայացումը զուգահեռվում է ՌԻՈ առևտրային կենտրոնի բացմամբ՝ մի կողմից, քաղաքական նշանակություն տալով կենտրոնին, մյուս կողմից` բացահայտելով Հայաստանի իշխանության ձևավորման վաշխառուական բնույթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում