Friday, 24 07 2026
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի

Պռոշյան գյուղում հայտնաբերված Մարիամիկը դեռևս ընկեցիկի կարգավիճակ ունի, սակայն նրանով հետաքրքրվողները շատ են

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում օգոստոսի 12-ին հայտնաբերված նորածինը դեռևս ընկեցիկի կարգավիճակ ունի: Երևանի «Մանկան տանը» գտնվող փոքրիկի մայրը մինչ այսօր չի ներկայացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Մանկան տան» տնօրեն Լիանա Կարապետյանն ասաց, որ դիմել է համապատասխան մարմիններին` հիվանդանոց, որտեղ գտնվել է երեխան, և ոստիկանություն՝ պարզելու արդյոք երեխայով որևէ մեկը հետաքրքրվել է, թե ոչ: «Մինչև չլինեն համապատասխան փաստաթղթեր, մենք հիմքեր չունենք երեխային որդեգրման ենթակա դարձնելու»,-ասաց նա:

Մանկատան տնօրենն ասաց, որ երեխան նորմալ վիճակում է, սակայն դեռ հիվանդանոցում բժիշկները պարզել են, որ ունի սրտի արատ, մակերիկամների կիստաներ: «Երեխայով հետաքրքրվողները շատ են»,-ասաց նա:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Անուշ Դանիելյանի խոսքով` երեխայի հայտնաբերվելու օրից երեք ամիսը պետք է լրանա, և եթե այդ ընթացքում նրա մայրը չհայտնվի, երեխան կհամարվի որդեգրման ենթակա: «Նա դեռևս  որդեգրման կարգավիճակ չունի»,-ասաց նախարարի մամուլի խոսնակը:

Անուշ Դանիելյանի խոսքով` Հայաստանի ընդհանուր և մասնագիտացված 6 մանկատներում 648 երեխա է խնամվում: 2017 թվականին մանկատներ ուղեգրվել է 95 երեխա, որոնցից 45-ը՝ առողջական խնդիրներ ունեցող:

Փոքրիկ Մարիամիկին օգոստոսի 12-ին մայրը լքել էր Պռոշյան գյուղի դաշտում` ծառի տակ: Նրան տեղափոխել էին «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում