Երեկ՝ ժամը 23:40-ի սահմաններում Երևանի Մալաթիա վարչական շրջանից «Արամյանց» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի՝ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 45-ամյա Սամվել Պետրոսյանը։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ոստիկանները պարզել են, որ նա տեղափոխվել է իրենց շենքի բակից, որտեղ նրա վրա է հարձակվել հարևանը՝ 38-ամյա Սերգեյ Պետրոսյանը, ով վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Ս. Պետրոսյանին: Ոստիկանները հայտնաբերել են տնօրենին ծեծի ենթարկած Ս. Պետրոսյանին և տեղափոխել են «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։









































