Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն պաշտոնական այց է կատարել Մարոկկո: Ինչպես հաղորդել է Վրաստանի ԱԳ նախարարությունը, այցի շրջանակներում Վաշաձեն հանդիպում Է ունեցել Մարոկկոյի իր պաշտոնակից Թայեբ Ֆասսի Ֆիհրիի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև Մարոկկոյի դերը Արաբական պետությունների լիգայի այլ պետությունների հետ Վրաստանի հարաբերությունների զարգացման գործում: Գրիգոլ Վաշաձեն նաև Տանժեր քաղաքում ելույթ է ունեցել «Հարավային համաժողով» միջազգային խորհրդաժողովում: Այստեղ նա հանդես է եկել զեկուցմամբ, որը նվիրված էր տարածաշրջանային ինստիտուտների ուժեղացման խնդրին,- հայտնում է Грузия Online-ը: