Tuesday, 14 07 2026
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով

Որոշիչ քայլ շախմատի տախտակի վրա. Karar, Թուրքիա

Վերջին ամիսներին Եվրասիայի տիրույթում տեղի ունեցած ամենակարևոր իրդարաձություններից մեկը եղավ С-400 հրթիռներ գնելու վերաբերյալ Թուրքիայի և ՌԴ-ի միջև համաձայնագիրը: Այդ համաձայնագրի ռազմավարական նշանակության հետ կապված և նրա, որ С-400-ը ամենաժամանակակից զենքերից է, տարածաշրջանային և գլոբալ տերությունները նույնպես ուշադիր հետևում են այդ գործարքի ընթացքին: Որո՞նք են С-400-ի առանձնահատկությունները և իսկապե՞ս այդ համաձայնագիրը հնարավոր կլինի կյանքի կոչել: Այս մասին գրում է թուրքական Karar պարբերականը:

С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգն արտադրվել է օդատիեզերական հարձակման ժամանակակից բոլոր միջոցների ոչնչացման նպատակով: Արևմտյան փորձագետների կարծիքով՝ С-400-ը որոշիչ դեր ունի ՌԴ զինված ուժերի նոր գաղափարում, որն Արևմուտքում հայտնի է որպես «Հասանելիության արգելքի գոտի»: Այդ գաղափարի համաձայն՝ ՆԱՏՕ-ի ուժերը չեն կարող այդ գոտուն մոտ լինել առանց իրենց վնասելու:

Մոսկվան С-400 է վաճառել և առաքել Չինաստանին (2017 թ. ապրիլ): Հայտնի է, որ Հնդկաստանը և Սաուդյան Արաբիան նույնպես բանակցում են Ռուսաստանի հետ այդ հրթիռները գնելու վերաբերյալ:

Եվս մեկ առանձնահատկություն է, որ Ռուսաստանը չի տալիս դրանց ներքին համակարգերի հասանելիություն ապահովող էլեկտրոնային կոդերը, սպասարկման և վերանորոգման բոլոր աշխատանքները ռուս մասնագետներն են անում: Թեև Թուրքիայում դա հակադրոթյուն է առաջացնում, ռուս պաշտոնատար անձանց խոսքով՝ այդ պրակտիկան գործում է բոլոր երկրների դեպքում:

Առաջին С-400-ի մատակարարումը նախատեսվում է մոտավորապես 2 տարում: Կողմերն ասում են, որ մատակարարումը կիրականացվի միայն երկու տարվա ընթացքում, դա հանգեցնում է մտքին, որ կողմերը կարող են հրաժարվել համաձայնագրից: Պատճառ կարող են լինել ինչպես վեճերը երկրների ներսում այդ թեմայով, այնպես էլ՝ ՆԱՏՕ-ի արձագանքը: Նաև այն, թե Թուրքիան հետագայում ինչպես կզարգացնի իր հարաբերությունները Ռուսաստանի և արևմտյան աշխարհի հետ:

Սաուդյան Արաբիային և Հնդկաստանին С-400-ի վաճառքը մեծ նշանակություն ունի Ռուսաստանի համար, քանի որ այս երկու երկրներն առաջ են մյուսներից զենքի ներկրմամբ: Հետևաբար, պատճառը, որ Արևմուտքը, նախևառաջ՝ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն, դեմ է Թուրքիայի կողմից С-400-ների գնմանը, կապված է ոչ միայն Թուրքիան կորցնելու անհանգստության հետ, այլև զենքի համաշխարհային շուկայում և ՆԱՏՕ-Ռուսաստան պայքարում հետ մնալու հավանականության հետ:

Կարելի է ասել, որ Ռուսաստանը և Թուրքիան С-400-ի վերաբերյալ համաձայնագիրը որպես հաղթաթուղթ են օգտագործում Արևմուտքի հետ իրենց հարաբերություններում: Այդ գործարքը կարող է մի կողմից արագացնել ամերիկյան Patriot հրթիռների գնումը (Թուրքիայի կողմից), մյուս կողմից՝ ապահովել ԵՄ խոստման կատարումը՝ կապված սիրիացի փախստականներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու հետ: Ւսկ Մոսկվան փորձում է օգտագործել ամեն հնարավորություն պատժամիջոցներից ազատվելու համար, որոնք Արևմուտքն իր դեմ կրառում է: Ուստի չնայած ձեռք բերված համաձայնագրին և վճարված կանխավճարին՝ С-400-ի մասին գործարքը կարող է խափանվել Արևմուտքի հետ Թուրքիայի և Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերություններում դրական դեպքերից կախված:

С-400-ի վերաբերյալ համաձայնագրի ճակատագրի վրա կարող է ազդել նաև թուրք-ռուսական հարաբերությունների զարգացման ընթացքը: Սիրիական հարցում վերջնական նպատակներին մոտենալու հետ երկու երկրների համագործակցությունը կարող է մրցակցության վերածվել: Դրա հետ կապված՝ առաջին պլան եկող գլխավոր հարցը դերն է, որը կստանձնի «Դեմոկրատական միություն» կուսակցությունն այդ գործընթացում և նոր Սիրիայում: Ղրիմի հարցը նույնպես շարունակում է խնդրահարույց մնալ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից: Այդ երկու թեմաները Մոսկվան և Անկարան օգտագործում են որպես հաղթաթուղթ իրար դեմ: Երբ Անկարան օրակարգում երբեմն բարձրացնում է Ղրիմի թեման, Մոսկվան խաղարկում է քրդական խաղաքարտը: Թեև առայժմ այդ հարցերը լուրջ տարաձայնությունների չեն բերում ռուս-թուրքական հարաբերություններում, ընդհանուր առմամբ, Սիրիան և Ղրիմը խնդիրներ են, որոնք կարող են ազդել ոչ միայն С-400-ի վերաբերյալ գործարքի ճակատագրի վրա, այլև ռուս-թուրքական համագործակցության ապագայի վրա, ասվում է հոդվածում:

Մինչ Հնդկաստանին և Սաուդյան Արաբիային կարծես ոչինչ չի խանգարում Չինաստանից հետո ձեռք բերել С-400, Թուրքիայի մասին չի կարելի նույնն ասել: ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը, գոյություն ունեցող պաշտպանական համակարգի հետ С-400-ի համատեղելիոթյունն ապահովելու անհնարինությունը, խնդրի բազմապլան քաղաքական չափումը, որը վերը նկարագրվեց, բարդացնում են այդ գործարքը կյանքի կոչելը: Միևնույն ժամանակ, փաստացի արդյունքը որոշում են ոչ այնքան այս գործոնները, որքան այն, թե Թուրքիան առաջիկա ամիսներին ինչպես կզարգացնի իր հարաբերություններն Արևմուտքի և Ռուսաստանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում