Thursday, 16 05 2024
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ
Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
18:07
Զելենսկին այցելել է Խարկով՝ այնտեղ տիրող իրավիճակն անվանելով «չափազանց բարդ»
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ է. Քվին

«Հրապարակ». TV-ների «սերը» ՀԱԿ-ի նկատմամբ

Թերթը գրում է. «Արմատական ընդդիմություն-իշխանություն երկխոսության հարցը վերջին շրջանում դարձել է հեռուստաընկերությունների լրատվական-վերլուծական ծրագրերի թոփ թեման: Քաղբանտարկյալների ազատ արձակմանը զուգահեռ՝ իշխանական քարոզչամեքենան լծվել է կողմերի հնարավոր երկխոսության պրոպագանդային և ՀԱԿ-ի պայքարի նոր մարտավարության դրվատանքին»։

Թե ինչով է պայմանավորված այս հեռուստահեղափոխությունը, թերթը փորձել է պարզել առաջին հերթին Հանրային հեռուստառադիոյի լրատվական վերլուծական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանից. «Ինչ վերաբերում է ընթացիկ քաղաքական գործընթացների կամ արտախորհրդարանական ընդդիմության գործունեության լուսաբանմանը, դրա քանակական ու որակական կողմերի մասին հնչող կարծիքներին, ապա դա յուրաքանչյուր հեռուստադիտողի իրավունքն է: Մենք ընդամենը բարեխղճորեն անում ենք այն, ինչ մեզ պատվիրված է օրենքով և ինչ թելադրված է լրագրողի մասնագիտական էթիկայի նորմերով: Ու հակառակը՝ չենք անում այն, ինչ պատվիրված չէ օրենքով կամ հակասում է լրագրողի մասնագիտական վարքուկանոնին»,- փիլիսոփայել է ՀՀ նախագահի նախկին խոսնակը: Ուշագրավ է «պատվիրված» և «թելադրված» եզրույթների կիրառումը, զավեշտալի է հղումը լրագրողական էթիկային ու օրենքին»,- գրում է «Հրապարակ»-ը:

«Armenia Today» գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանի կարծիքով, քանի որ ներկայումս չկան անկախ հեռուստաընկերություններ, եղածներն էլ գործում են իշխանություններից իջեցված հստակ հանձնարարականների շրջանակներում, ՀԱԿ-ի նկատմամբ հեռուստաընկերությունների ներկայիս բացահայտ «սերը» բացատրվում է միմիայն իշխանությունների կողմից իջեցված «նոր ուղու» հանձնարարականով: «Առավել ևս, որ իշխանություններն այս կապակցությամբ տուժելու խնդիր չունեն, քանի որ ցանկացած պահի կարող են «եթերային սերը» ՀԱԿ-ի նկատմամբ շուռ տալ այլ ուղղությամբ: Իսկ ՀԱԿ-ին ընդգրկելով եթերում, պարզ է, որ իշխանությունները մի բան էլ շահում են միջազգային դաշտում՝ իրենց այդ քայլով միջազգային կառույցների աչքերում և դրա հետ կապված հաշվետվություններում փորձելով ձեռք բերել «հանդուրժողի և ժողովրդավարի» կարգավիճակ»: Իսկ ինչպե՞ս են վերաբերվում այս սև քարոզչությանը արմատական ընդդիմության ներկայացուցիչները և այն ի՞նչ ազդեցություն կունենա ընդդիմության համակիրների տրամադրությունների վրա, Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը վստահեցրել է. «Արդեն վաղուց իշխանական պրոպագանդան ինչպիսի ձևեր էլ ընդունի, ի վիճակի չէ ազդել հասարակության վրա: Այսօր հասարակական կարծիքի վրա միայն ազդեցություն ունի Հայ ազգային կոնգրեսը: Մեկ պարզ պատճառով, որ միայն Կոնգրեսն ասելիք ունի ու պատրաստ է աշխատել նրա հետ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում