Saturday, 18 07 2026
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր

Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմը ԱԺ նախագահի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ԵԽ համագործակցությունը Հայաստանի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ Եվրոպայի խորհրդի համագործակցության և մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը նպաստող գործունեության համար:

Արա Բաբլոյանի խոսքով՝ Հայաստանը կարևորում է Եվրոպայի խորհրդի բոլոր կառույցների հետ համագործակցությունը, որը միտված է մեր ստանձնած պարտավորությունների կատարմանը և երկրում խորքային բարեփոխումների իրականացմանը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ տեղական ժողովրդավարության գործում կարևոր է Եվրոպայի խորհրդի 2015-2018 թվականների Գործողությունների ծրագրի դերակատարությունը, որով մեծ աջակցություն է ցուցաբերվում Հայաստանի համայնքների միության կարողությունների զարգացմանը և տեղական ինքնակառավարման իրավական ու ինստիտուցիոնալ հիմքերի բարելավմանը:

Արա Բաբլոյանը փաստել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների բազմաթիվ ընտրություններ, որոնք եղել են ժողովրդավարական և մրցակցային, առանց արձանագրված լուրջ խնդիրների. դրանց հիմքում եղել է գաղափարների և ծրագրերի պայքարը:

Անդրադառնալով Հայաստանում կառավարման կիսանախագահական համակարգից խորհրդարանականին անցմանը՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այն տեղական ինքնակառավարման մարմիններին հնարավորություն է տալիս ավելի մեծ դերակատարում ունենալ երկրում տեղի ունեցող գործընթացներում:

Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել իր այցը՝ Հայաստանի համայնքների միության 20-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու և իրավիճակին տեղում ծանոթանալու տեսանկյունից: Մոսլեր-Թյորնշտրյոմը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի համագործակցությունը Հայաստանի հետ՝ նշելով, որ իշխանության բոլոր մակարդակները պետք է մասնակցեն ժողովրդավարության կայացման գործին:

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահը նշել է, որ հետևելով Հայաստանում ընթացող բարեփոխումներին՝ ծանոթ է խնդիրներին և ուրախ, որ մեր երկրում լուրջ են վերաբերվում Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությանը և նրա առաջարկություններին:

Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացներին, համայնքների խոշորացմանը, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ավելացմանը վերաբերող հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում