Monday, 13 07 2026
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար

Որևէ ցույց ու դասադուլ ինձ հակառակը համոզել չի կարող. Վիգեն Սարգսյան

Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի հետ կապված ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընթացիկ տարվա  ապրիլ ամսից հանդիպել է բոլոր շահագրգիռ կողմերի՝ մտավորականության, ուսանողների, ԶԼՄ-ների և այլ շերտերի հետ: Այդ մասին Սարգսյանը նշեց կառավարությունում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ վերը նշված օրինագծի դեմ հանդես եկող ուսանողների հետ հանդիպմանը:  Մանրամասն նկարագրվել են օրենքի բոլոր կետերը: Ըստ նախարարի, օրինագծի շուրջ կազմակերպվել են մարզային քննարկումներ, ստացվել է 1000-ից ավելի առաջարկ: «Վստահեցնում եմ, նման փորձ, որ օրինագիծն այսքան մանրամասն քննարկվի, չենք ունեցել: Տարկետում անպայման լինելու է, և օրենքի նախագիծը հենց դրա մասին է»,-  ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

«Ես վստահ չեմ՝ դուք օրենքի նախագիծն ամբողջությամբ կարդացե՞լ եք, թե՞ ոչ: Հուսով եմ, որ կարդացել եք, որովհետեւ դուք ձեր վրա վերցնում եք պատասխանատվություն հասարակությանն իրազեկելու և մոբիլիզացնելու այդ օրենքի շուրջ, իսկ դա իր հետ բեռ է կրում»,- ասաց նա: Վիգեն Սարգսյանը նկատեց, որ Հայաստանի անկախության 25 տարվա ընթացքում պետությունը և նրա ամենակարծր կառույցը՝ բանակն առաջին անգամ քաղաքացուն 4 այլընտրանք է առաջարկում, և եթե ուսանողները գտնում են, որ կա կատեգորիա, որը պետք է բանակում չծառայի, ապա ինքը դեմ է այդ մտքին: «Այդ 4 ընտրությունները և ծախս են, և բեռ, բայց դրանք խորը մտածված առաջարկություններ են, որոնք ուղղված են երկիրն առաջ տանելուն, այլ ոչ թե մարդկային ռեսուրսն ավելացնելուն, դրա համար կան շատ կանոններ: Մենք դրա փոխարեն մոտ 500 տեղ հատկացնում ենք տարեկետմանն՝ այն ուսանողների համար, ովքեր 18 տարեկանում որոշում են գնալ բանակ՝ որպես սպա, այլ ոչ թե որպես շարքային: Եթե դուք ելնում եք նրանից, որ կա կատեգորիա, որը պետք է չծառայի, ապա ես դրա հետ սկզբունքորեն համաձայն չեմ ու որևէ ցույց, դասադուլ ինձ հակառակի մեջ չի համոզի»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը:

Նախարարը համարում է, որ պետության ճկունությունն ու բանակի արդյունավետությունը պետք է լինի նրա մեջ, որ վերջինս կարողանա նայել քաղաքացու աչքերի մեջ ու ասել՝ դու ընտրիր, ինչպես ես ցանկանում  ծառայել:

«Այսօր մենք բանակն արդիականացնելու խնդիրն ենք փորձում լուծել, մշակում ենք 7-ամյա ծրագիրը, եթե դա չանի երիտասարդ գիտնականը, ապա ո՞վ պետք է անի: Սա է այս օրենքի տրամաբանությունը: Այն, թե մարդը լուրջ գիտնական է ցանկանում դառնալ 18 տարեկանից, պետք է 9 տարի չծառայի, որովհետև նրա կրթությունը պետք է լինի անընդհատ, ես դրա հետ համաձայն չեմ»,- շեշտեց նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում