Friday, 10 07 2026
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր

Սերժ Սարգսյանը հայտարարել է ազատ կապիտալի մասին

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Սահմանադրության փոփոխության, այսպես ասած, մասնագիտական կնքահայրերից մեկը հանդիսացող Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրությունը կառավարման նոր մոդելի պայմաններում ենթադրում է առավելագույնը 3 փոխվարչապետ, սակայն ոչ պարտադիր 3-ը: Նրա խոսքով՝ երրորդ փոխվարչապետի հարցը կախված է նրանից, թե ինչով է զբաղվելու կառավարությունը: Ըստ այդմ՝ երրորդ վարչապետի անհրաժեշտություն կարող է առաջանալ, կարող է նաև՝ ոչ: Երրորդ փոխվարչապետի վերաբերյալ արդեն իսկ եղել են տարբեր հրապարակումներ, մասնավորապես այն շեշտադրմամբ, որ այդ պորտֆելը բաժին կհասնի ՀՀԿ կոալիցիոն գործընկեր Դաշնակցությանը:

Ուշագրավն այն է, որ Դաշնակցությունը չի հրաժարվում այդ պորտֆելից, պարզապես հայտարարում է, որ իր համար դա կարևոր չէ և կքննարկի այդ հարցը, երբ կգա ժամանակը: Մյուս կողմից՝ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը Դաշնակցության հետ կոալիցիայի շրջանակում այդ հարցը չի էլ քննարկել, և երրորդ փոխվարչապետի պաշտոնը կամ փոխվարչապետի երրորդ պաշտոնը նրա համար «պահեստային» տարբերակ է, անհրաժեշտության դեպքում իշխանական կարկանդակի ռեզերվային կտոր: Իսկ դա նշանակում է, որ Սարգսյանը նախապես այն չէր խոստանա որևէ մեկին, այդ թվում՝ ՀՅԴ-ին, քանի որ իրավիճակը 2018-ին կարող է հանգել մի դասավորության, երբ 3-րդ փոխվարչապետի պաշտոնը Սերժ Սարգսյանն առաջարկի, օրինակ, «Ծառուկյան» դաշինքին՝ որոշակի քաղաքական աջակցության դիմաց, ընդ որում՝ առանց կոալիցիոն համաձայնագրի:

Ավելին, Հրայր Թովմասյանի պարզաբանում-հայտարարությունը գործնականում նշանակում է, որ Սերժ Սարգսյանը արդեն իսկ երրորդ փոխվարչապետի պաշտոնը հանում է ներիշխանական կամ ներհամակարգային «աճուրդի» և թերևս կսպասի հայտերի, թե ով ավելի բարձր քաղաքական գին կառաջարկի դրա համար: Իհարկե, չի բացառվում, որ Սարգսյանն այդ գնի կարիքը 2018-ի ապրիլին չունենա, այդ դեպքում նա, իհարկե, «ապրանքը» կպահի հետագա անհրաժեշտ ժամանակաշրջանի համար: Ընդ որում, ամենևին պետք չէ բացառել և այն, որ «գնորդը» լինի ՀՀԿ շրջանակից, այսինքն՝ հենց իշխող մեծամասնության ներսից, քանի որ ՀՀԿ-ն էլ ամենևին միատարր օրգանիզմ չէ, և չի բացառվում, որ փոխվարչապետի, այսպես ասած, ավելորդ կամ երրորդ ոչ ավելորդ պաշտոնի միջոցով հարկ լինի պայմանավորվել որևէ թևի հետ՝ մեծ կամ փոքր:

Համենայնդեպս, այժմ պարզ է դառնում, որ առկա է, այսպես ասած, «ազատ կապիտալ», որը Սերժ Սարգսյանը կարող է տեղաբաշխել որևէ «ընկերությունում» և առաջիկա ամիսներին կփորձի դիտարկել, թե որտեղ է ամենից մեծ դիվիդենդի հնարավորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում