Tuesday, 21 07 2026
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն
17:30
Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը
Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ
Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
16:30
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին
16:20
Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց
16:10
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ
15:50
Թրամփը հանձնարարական էր տվել այս մրցաշարը դարձնել պատմության մեջ լավագույնը. Ջուլիանի
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր. Պետրոսյան
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սերժ Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վենկայ Ժանգին:

Ողջունելով հյուրին Հայաստանում՝ Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել ԱԶԲ-ի առաքելությունը և դերակատարությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործում՝ ընդգծելով, որ երկրի համար կայուն գործընկեր դարձած բանկի հետ համագործակցության անցած տասներկու տարիների ընթացքում Հայաստանում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնք ներառել են թե´ հանրային և թե´ մասնավոր հատվածները: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հաստատված արդյունավետ համագործակցությունը կշարունակվի:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԶԲ փոխնախագահը հանդիպման սկզբում ջերմությամբ է հիշել Նախագահ Սերժ Սարգսյանի հետ Նյու Յորքի ներդրումային համաժողովի շրջանակներում ունեցած հանդիպումը և իր հերթին գոհունակությամբ փաստել, որ բանկի հետ Հայաստանի համագործակցությունը նկատելի առաջընթաց է արձանագրել: Վենկայ Ժանգը նշել է Հայաստանի տնտեսության համար կարևոր մի շարք ոլորտներում իրականացված շուրջ երեք տասնյակ խոշոր ծրագրերը, որոնք միտված են եղել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանը, բարեփոխումներին, հանրային կառավարման որակի բարձրացմանը, պետություն-մասնավոր հատված փոխգործակցության խթանմանը, իրենց ազդեցությունն են ունեցել տնտեսության զարգացման գործում:

ԱԶԲ փոխնախագահը տեղեկացրել է, որ բանկն այժմ աշխատում է «2019-2023թթ. Հայաստանի գործընկերության ռազմավարության» մշակման ուղղությամբ, որը կներառի միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման ծրագրեր: Այդ համատեքստում Վենկայ Ժանգը Հանրապետության Նախագահից հետաքրքրվել է Հայաստանի տնտեսության այն առաջնահերթություններով, որոնք կարող են դրվել նոր ռազմավարության հիմքում և դառնալ առաջիկա տարիների համագործակցության ծրագրեր: ԱԶԲ փոխնախագահն ընդգծել է, որ բանկը պատրաստակամ է աջակցել Հայաստանին ոչ միայն ազգային ծրագրերի իրականացման գործում, այլ նաև տարածաշրջանային համագործակցության խթանմանը միտված աշխատանքներում:
Նախագահը խնդրել է նոր ռազմավարության մշակման ընթացքում ուշադրություն դարձնել հատկապես ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին, քանի որ իր համոզմամբ, դրանք զգալիորեն կնպաստեն տնտեսության մրցունակության բարձրացմանը: Հանրապետության Նախագահի կարծիքով՝ առանց զարգացած ենթակառուցվածքների, անհնար է ունենալ մրցունակ տնտեսություն: Սերժ Սարգսյանը Հայաստանի համար հաջորդ առաջնահերթությունը համարել է բարեփոխումների հետևողական շարունակումը կարևորագույն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են, օրինակ, սոցիալական, ֆինանսական, գործարար միջավայրի բարելավման, քաղաքային տրանսպորտի ոլորտում բարեփոխումների, տնտեսության թվայնացման և այլն:

ԱԶԲ փոխնախագահ Վենկայ Ժանգը վստահեցրել է, որ բանկը կշարունակի աջակցություն ցուցաբերել Հայաստանի տնտեսության զարգացման տեսանկյունից առանցքային կարևորություն ունեցող ծրագրերին, այդ թվում՝ տնտեսության թվայնացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում