Արմավիրի մարզում, նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 13.5 կմ հատվածում՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում, բախվել են 24-ամյա Հարություն Թ.-ի վարած Lada Priora մակնիշի 35 DN 673 համարանիշի և 33-ամյա Գևորգ Կ.-ի վարած թիվ 67 երթուղին սպասարկող Газель մակնիշի 4893 Տ համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով Priora-ի վարորդ Հարություն Թ.-ն և նրա ուղևոր, 25-ամյա Մերուժան Ս.-ն տեղափոխվել են Էջմիածնի բժշկական կենտրոն: