Saturday, 18 07 2026
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Ինչու ոչնչացվեցին ՓՄՁ-ները, և ովքեր են հիմա վարում նույն քաղաքականությունը

Պետեկամուտների կոմիտեի կողմից եռամսյակը մեկ խոշոր հարկատուների ցուցակի հրապարակումը բազմաթիվ վերլուծությունների ու ենթադրությունների տեղիք է տալիս: Հատկապես, որ ՊԵԿ-ի պաշտոնյաներից սկսած մինչև մեր ամենատարբեր աստիճանի չինովնիկներ երբեմն հպարտորեն հայտարարում են, որ բյուջե հավաքագրվող եկամուտների գերակշիռ մասը խոշոր բիզնեսն է վճարում: Եվ դա իսկապես այդպես է: Բայց դա բոլորովին էլ տնտեսության կամ հավաքագրվող եկամուտների մասին լավ բան չի ասում:

Հայաստանի արդյունաբերողների և գործատուների միության ղեկավար Գագիկ Մակարյանը երբեմն-երբեմն տվյալներ է ներկայացնում, թե կոնկրետ ժամանակահատվածի կտրվածքով որքան փոքր ու միջին ընկերություններ են փակվել: Նրա ներկայացմամբ մի քանի հազար ընկերություններ փակվել են նաև այս տարի: ՊԵԿ-ի հրապարակած այլ տվյալների համաձայն՝ իրենց կողմից հավաքագրվող եկամուտների կառուցվածքում շահութահարկի աճը անկում է ունեցել: Դա նշանակում է, որ ընկերությունների շահույթը կրճատվել է: Գ.Մակարյանի խոսքով՝ շահույթի խնդիր ունեն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Ավելի կոնկրետ՝ նրանց 70 տոկոսը փոքր բիզնեսի, 25 տոկոսը՝ միջին և ընդամենը 5 տոկոսը խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ են: ՓՄՁ-ներից խնդիրներ ունեն հատկապես առևտրով զբաղվողները, կարի արտադրությունները, որոշ ռեստորաններ, կտորեղենի խանութները:

Իսկապես մենք հաճախ տեսնում ենք, որ փակվում են փոքր խանութներ, արտադրամասեր, սննդի ու այլ օբյեկտներ: Եվ գնալով ավելի է մեծանում այն տարածքների թիվը, որոնց վրա փակցված է «տրվում է վարձով» գրությունը: Կոնկրետ Երևանում գրեթե ամեն քայլափոխի կարելի է նման տարածքի հանդիպել: Փոխարենը հազվադեպ ենք լսում, որ այս կամ այն խոշոր ընկերությունը փակվել է: Իսկ խոշոր հարկատուների ցանկից տեղեկանում ենք, որ նրանցից ոմանք ավելացրել են իրենց հարկերը: Մեր երկրում խոշորների շրջանառությունն ավելանում է փոքրերի կործանման հաշվին այնպես, ինչպես վերջին տարիներին հսկա սուպերմարկետները ոչնչացրեցին հազարավոր փոքր խանութներ՝ գործազուրկ թողնելով նրանց աշխատակիցներին:

Մինչդեռ տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանի ներկայացմամբ՝ հենց կայացած ՓՄՁ համակարգի առկայությունն է կայուն հասարակություն ունենալու նախապայմաններից մեկը: Միջազգային չափանիշներով զարգացած երկրներում ՓՄՁ-ների կշիռը թե՛ ՀՆԱ-ում, թե՛ գործող ընկերությունների թվում և թե՛ աշխատողների դեպքում 50 տոկոսից ավելի է: Երկրներ կան, որտեղ այդ թիվը հասնում է անգամ 90 տոկոսի: Օրինակ՝ Ճապոնիայում, Գերմանիայում, Ավստրալիայում և անգամ մեր հարևան Վրաստանում զբաղվածների 90 տոկոսը ՓՄՁ-ներում են աշխատում: «Վրաստանում ՓՄՁ-ների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում 42 տոկոս է: ԱՄՆ-ում և Գերմանիայում 50-ից ավելի է: Մերձբալթյան երկրներում՝ 60 տոկոսից ավելի: Լավագույն օրինակը Գերմանիան է, որտեղ ՓՄՁ-ներում զբաղվածները մոտ 99 տոկոս են կազմում: Համենայնդեպս, եթե նորմալ հասարակարգ է, որտեղ ցնցումներ չեն լինում, որտեղ իսկապես ժողովրդավարություն կա, որտեղ իշխանությունների փոփոխությունը տեղի է ունենում խաղաղ և առանց ցնցումների, այդ երկրներում ՓՄՁ-ների հարցը լուծված է»,- ասում է տնտեսագետը:

Մինչդեռ Հայաստանում այդ զբաղվածների ընդամենը 30 տոկոսն է ՓՄՁ-ներում աշխատում, իսկ ՀՆԱ-ում այդ ոլորտն ունի 34-35 տոկոս: «Երկու օր առաջ խոշորներին վերաբերող իր հայտարարությամբ ամենապատասխանատուներից մեկը՝ ՊԵԿ նախագահ Վ.Հարությունյանը գերազանցեց իմ սպասումները, երբ հայտարարեց, որ հարկերի 90 տոկոսը վճարել են խոշորները: Սա, իհարկե, նորմալ երևույթ չէ, բայց նրա հայտարարած թիվն էլ իրականությանը չի համապատասխանում: Ես հաշվեցի, որ 9 ամսվա տվյալներով՝ հարկային մուտքերի մոտ 71 տոկոսն են խոշորները վճարել: Սա վատ ցուցանիշ է, իսկ եթե 90 տոկոսն է, դա շատ ավելի վատ է»,- ասաց նա:

Իսկ 2016թ. ՓՄՁ-ները վճարել էին հարկերի 38 տոկոսը: Տնտեսության մեջ ՓՄՁ-ների կշռի նվազումը, Վ.Խաչատրյանի խոսքով, պատահական երևույթ չէ, քաղաքական որոշման արդյունք է: Նա հիշեց 2003թ. նախագահական  ընտրությունները, երբ, իր իսկ խոսքով, իշխանության թեկնածու Ռոբերտ Քոչարյանը պարտվեց բացահայտ առավելություն ունեցող Ստեփան Դեմիրճյանին: «Դրանից հետո ուսումնասիրություն է կատարվել, և հասկացել են, որ ընդդիմության օգտին այն մարդիկ են քվեարկել, ովքեր անկախ են, ում գումարով դժվար էր քվեարկության տանել: Այդ ժամանակ ձևավորվում էր փոքր և միջին բիզնեսը, որն ապահովում էր միջին խավի ձևավորումը: Եվ վերացրեցին ՓՄՁ-ին: Այնուհետև ծայրահեղ բևեռացում տեղի ունեցավ, և հասարակության մեջ բաժանվեցին հարուստներն ու մնացածները՝ 90/10 հարաբերությամբ: Այսինքն՝ նպատակը իշխանությունների վերարտադրությունն էր»,- հավելում է տնտեսագետը:

Վ.Խաչատրյանը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ վերջին տարիներին ՓՄՁ ոլորտում մի խոքր աշխուժություն է նկատվում, բայց դա պայմանավորված է ոչ թե ՀՀ իշխանությունների ցանկությամբ, այլ մեր երկրում որոշ միջազգային ծրագրերի իրականացմամբ: Հատկապես Եվրամիությունը Արևելյան գործընկերության շրջանակներում գումարներ է տրամադրում: Եվ Վրաստանում ՓՄՁ ոլորտի զարգացումը հենց դրանով է պայմանավորված, մինչդեռ այդ երկրում շատ ավելի վատ վիճակ էր, քան Հայաստանում: «Տարիների ընթացքում Վրաստանում առաջընթաց է եղել, դա սովորական աչքով էլ է երևում: Ես ձեզ մի օրինակ բերեմ, որը տպավորիչ է: Տարադրամի փոխանակման կետերի գործունեությունը ազատական շուկա էր, բայց ԿԲ-ի մի հիմնավորումով, թե հնարավոր չէ նրանց մասնակցությամբ իրականացնել դրամավարկային քաղաքականության այն մասը, որը վերաբերում է կանխիկ շրջանառությանը, կառավարության աջակցությամբ կենտրոնացրեցին այդ համակարգը: Եվ որքա՞ն մարդ զրկվեց աշխատանք ունենալուց: Վրաստանում մինչև հիմա գործում է այդ համակարգը: Եվ համոզված եղեք, որ բոլոր այն մարդիկ, ովքեր այդ համակարգում զբաղված էին, տասը հազար դրամ վերցնողներ չեն եղել, ակտիվ պայքարողներ են եղել: Սա ընդամենը մի օրինակ է, որ համոզվեք, թե իշխանություններն ինչ քաղաքականություն են վարել»,- եզրափակեց Վ.Խաչատրյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում