«Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանն այսօր հայտարարեց՝ իրեն հակացուցված է մասնակցել նիստերին. «Սա փորձ է ինձ սպանելու, ամեն նիստին գամ, նյարդայնանամ, սա նման է ինքնասպանության, ես չեմ վախենում մահանալուց, բայց չեմ ուզում էշ նահատակ դառնալ»։
Դիմելով դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ նա ասաց, որ իր սպանության պատճառ չդառնա և խղճի վրա չլինի իր մահը։ Կարո Եղնուկյանը նշեց, որ նախորդ դատական նիստից հետո կտրուկ վատացել է իր առողջական վիճակը, ճնշման կտրուկ տատանում է ունեցել, ինը մինչ այդ չէր եղել։ Կարո Եղնուկյանը նաև նշեց, որ այս գործի 40 հազար էջից միայն 40 էջն է իրեն վերաբերում, և երբ դատավորը որոշում է կայացրել իր մասով գործը չանջատել, սա նշանակում է, որ 3-5 տարի ժամկետով դատավորն արդեն իրեն դատապարտել է։










































