Friday, 07 06 2024
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)
Ալիեւը կեղծում է եւ քանդում խաղաղության ճանապարհը
14:50
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո
Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ
ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը
«Ասում են` «գործակալ» է, միլիոն է ստանում», «ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալը չէ, թե ու՞մն է՝ կճշտվի»
Ոստիկանությունը տնտեսվարողի վզին հավելյալ գումար է դնում, որքա՞ն կկազմի այն. Մանուկյան
Գևորգ Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում հնդկական առաջատար տեխնոլոգիաների օգտագործմամբ պղնձաձուլարան կառուցելու տարբերակը
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել. Սամվել Մարտիրոսյան
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գիտուժ. այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ
13:45
Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ

Լավ կլինի, որ ռուսական կոստյումի հետ մի հատ էլ եվրոպական փողկապ կապեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հանրային խորհրդի անդամ, քաղաքագետ Սուրեն Զոլյանը։

-Պարոն Զոլյան, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է Մոսկվա մեկնել։ Այցը հատկապես ուշագրավ է, որովհետև նախորդելու է ԱլԳ գագաթնաժողովին, որտեղ Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ նոր փաստաթուղթ ստորագրել։ Կարծում եք՝ մոսկովյան այցն այդ ստորագրման իմաստով ինչ-որ տհաճ անակնկալներ կմատուցի՞։

-Հաշվի առնելով միջպետական հարաբերությունները, համայնքի հետ կապվածությունը, բնական եմ համարում, որ Սերժ Սարգսյանը գնում է Մոսկվա, հատկապես, որ այնտեղ հաճախակի նաև հարսանիքների է մասնակցում։ Ընդհանրապես՝ պետք չէ վախենալ, որ Մոսկվայում ինչ-ինչ խուժաններ կհարձակվեն ու կստիպեն ինչ-որ բան անել։ ԵՄ-ի հետ բանակցություններն արդեն երկու տարի է՝ ընթանում են, և եթե որևէ խնդիր լիներ, ինչ-որ կերպ ավելի վաղ իրեն զգացնել կտար։ Այն խոչընդոտները, որ կային նախկինում՝ այսօր չկան ու ստորագրման իմաստով արգելք չի լինի։ Ես շատ խորը չեմ ծանոթացել պայմանագրին, բայց այն ավելի շատ բարեմաղթանքներ է հիշեցնում և ոչ մի փոխադարձ պատասխանատվություն։

-Կարծում եք՝ այդ փաստաթուղթը Սերժ Սարգսյանի համար ներքին խնդիրներ կլուծի՞՝ 2018-ին ընդառաջ։

-Իհարկե ներքին խնդիրներ կան և եթե չեք մոռացել, ԵԺԿ գործոնը միշտ հիշատակվում է և իշխանությունների համար լեգիտիմացման առիթ է դառնում։ Բայց սա ավելի շուտ իմիտացիոն գործոն է, այդ հարաբերություններն այնքան էլ խոր չեն։ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն էլ կարևոր կլիներ, եթե համապատասխան պետություններն ու կուսակցությունները ինտեգրված լինեին այդ արժեհամակարգին։ Եթե այդ համադրումը չկա՝ լուրջ ազդեցություն չի լինի։

-Այսինքն՝ կարող ենք ասել, եր Հայաստանի արտաքին քաղաքականության առումով լուրջ դիվերսիֆիկացիա չի լինի, նույնիսկ փաստաթղթի ստորագրումից հետո։

-Իհարկե չի լինի։ Գիտեք՝ մարդը եթե եվրոպական կոստյում է հագնում, մարմինը նույնն է մնում, այլ տեսք չի ստանում։ Անգամ ոչ թե կոստյումի, այլ փոխկապի հետ կհամեմատեմ։ Լավ կլինի, որ ռուսական կոստյումի հետ, մի հատ էլ եվրոպական փոխկապ կապվի։ Մենք խնդիր ունենք տնտեսական զարգացումների, բայց ընթացքը ցույց է տալիս, որ այդ զարգացումը չկա։ Ու խնդիրը ոչ ԵԱՏՄ-ն է, ոչ էլ ԵՄ-ն, խնդիրը իշխանություններն են ու այն աշխատանքը, որ նրանք չեն տանում։ Եվրոպական հեռանկարն այսօր սարերի հետևում է, ու դրա պատճառը Հայաստանում ստեղծված իրավիճակն է։

-Իշխանությունները չեն անում, իսկ ընդդիմությունը պահանջատեր լինո՞ւմ է, իշխանություններին այլընտրանք առաջարկո՞ւմ է։

-Նախ և առաջ պետք է հասկանալ, որ ընդդիմությունը գիտական ինստիտուտ չէ, որ այլընտրանքային ծրագիր առաջարկի։ Իշանությունն ասում է՝ ծրագրեր ներկայացրեք, բայց կարգն այնպիսին է, որ ով դառնում է իշխանություն՝ նա է մտածում ծրագիրը։ Եթե կառավարությունն ի վիճակի չէ խնդիրներ լուծել, պետք է հրաժարական տա։ Կա ծրագիր, որով պարտավոր է այս ու այն կետերն անել, եթե ոչ՝ թող հրաժարական տա։

Վերջերս ամբողջ հայության համաշխարհային, տիեզերական հավաք կար, և ես չկարողացա այդ հավաքից թարմ միտք ընկակել, բացի նրանից, որ ՀՀ իշխանություններն ասում են՝ փող տվեք, իսկ Սփյուռքի ներկայացուցիչներն ասում են՝ չենք վստահում, չենք տա։ Այսինքն՝ եթե դիսկուրսը պարզունակ դարձնենք՝ դա է, ես որևէ այլ միտք չտեսա։ Ամբողջ հայությունը, այն մարմինները, որ ազգ են ներկայացնում, այսօր գաղափար ի վիճակի չեն ծնել, մի «Ամուլսար» է դարձել, ոչ միայն էկոլոգիական, այլ գաղափարական աղետ է։ Չկան մտքեր, որոնք, նախ և առաջ ճիշտ ձևով բնութագրեն այսօրվա Հայաստանի վիճակը և առաջարկեն լուծումներ, որ Հայաստանն այս վիճակից հանեն։ Հիմա սպասել, որ ընդդիմությունը շտկի իրավիճակը՝ անիմաստ է։ Սպասել, որ իշխանությունն իրենց դարդերն ու շահերը թողած զբաղվի ազգի խնդիրներով՝ միամտություն է։ Այդ ինչո՞ւ մինչև հիմա չեն զբաղվել, հանկարծ հիմա՞ պետք է սկսեն զբաղվել։

-Կարո՞ղ է 2018-ից հետո սկսեն զբաղվել։ Եվ ընդհանրապես, ի՞նչ սպասել 2018-ի ապրիլից հետո։

-Գուցե 2040-ին սպասենք, որովհետև Սերժ Սարգսյանն այդ թիվն է հնչեցրել։ Եթե նայենք ծրագրերը և այսօրվա իրականությունը՝ կհամոզվենք, որ այսօրվա քաղաքական ուժերն ի վիճակի չեն այդ ծրագրերն իրականացնել։ Հիմա նայենք հարևաններին ու ասենք՝ Բաքու-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Կարս՝ ձեռնամուխ ենք եղել և ստացվել է։ Դրանք բավականին լուրջ ծրագրեր են, և հիմա նույն Ադրբեջանը, աշխարհի հետ նայեք, թե ինչպես է խոսում, նույն Եվրոպայի խորհրդին ասում է՝ ոչ թե Ադրբեջանի համար է ԵԽ-ն կարևոր, այլ ԵԽ-ի համար Ադրբեջանը։ Իհարկե դա լկտիություն է, ցույց է տալիս կրթվածության բացակայություն, բայց ցույց է տալիս, բայց սա ոչ թե խավիարային դիվանագիտություն է, այլ ռեալ տարված աշխատանք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում