Sunday, 12 07 2026
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ

Սերժ Սարգսյանը պայթեցրեց փուչիկը. բայց մնում է նրա փչած մեկ այլ փուչիկ

Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նորանշանակ նախագահ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Միջուկային օպերատորների համաշխարհային ասոցիացիայի ավագ խորհրդական Միրոսլավ Լիպարի հետ հանդիպման ժամանակ, որ տեղի է ունեցել այսօր Երևանում, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ միջուկային էներգետիկայի պահպանումն ու զարգացումը շարունակում է Հայաստանի համար մնալ ռազմավարական ուղղություն՝ համաձայն 2015թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հաստատած «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թ.) զարգացման ուղիները» ծրագրի: Սարգսյանի այդ հայտարարությունը ներկայումս առանձնակի կարևորություն է ստանում ոչ միայն էներգետիկ անվտանգության հեռանկարների տեսանկյունից, այլ նաև Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի, որի ստորագրումը նախատեսվում է իրականացնել նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում սպասվող ԵՄ Արևելյան Գործընկերության Վեհաժողովում:

Բանն այն է, որ միջուկային էներգետիկայի, մասնավորապես հայկական ատոմակայանի վերաբերյալ դրույթը, որ առկա է համաձայնագրում, դարձավ այդ համաձայնագրի, այսպես ասած, ընդդիմախոսների թերևս գլխավոր զենքը կամ փաստարկը: Այն բանից հետո, երբ Եվրամիությունը և Հայաստանը օրերս գաղտնազերծեցին շրջանակային նախաստորագրված համաձայնագիրը, ընդդիմախոսները հենվեցին այն դրույթի վրա, որ Հայաստանը պարտավորվում է փակել ատոմակայանը: Գործնականում, միայն այդ դրույթը դարձավ հակաքարոզչության այսպես ասած փաստարկ, քանի որ համաձայնագիրն ինքնին չուներ «բռնվելու» այլ տեղ նրանց համար, ովքեր զանազան նպատակներով փորձում են տորպեդահարել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: Ահա այս տեսանկյունից կարևոր է Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ ատոմային էներգետիկան պահպանելը և զարգացնելը, ինչը հատկապես պահանջում է ուշադրություն, Հայաստանի համար մնում է ռազմավարական ուղղություն:

Սարգսյանն այդպիսով գործնականում փակում է թեման ամենաբարձր մակարդակով, թեև թեմա որպես այդպիսին, ըստ էության չկար, պարզապես փչվել էր այսպես ասած փուչիկ՝ ԵՄ հետ համաձայնագրին հարվածելու համար: Բանն այն է, որ համաձայնագրում ատոմակայանի փակման մասին արձանագրմանը զուգահեռ կա նաև այսպես ասած պայմանը, որ դա տեղի կունենա համարժեք հզորություն ապահովելուց հետո: Իհարկե կոնկրետ նշված չէ այդ հզորության բնույթը, սակայն համարժեք հասկացությունը ամենևին լոկ թվաբանական հասկացություն չէ և եթե չկա արձանագրված կոնկրետ պարամետրը, այսինքն՝ մեգավատային համարժեքություն, արտադրական ծավալի համարժեքություն և այլն, ուրեմն համարժեք բառը ենթադրում է նաև բնույթային համապատասխանություն: Այսինքն, եթե չկա կոնկրետ պարամետրի արձանագրում, ուրեմն ատոմակայանի համարժեքը ատոմակայանն է, այսինքն՝ նույն բնույթի հզորությունը, ոչ միայն նույն ծավալի:

Այդպիսով, Սերժ Սարգսյանը գործնականում պայթեցնում է ԵՄ շրջանակային համաձայնագրի դեմ հակաքարոզչության փուչիկը, կամ ամենամեծ փուչիկը: Սակայն, դրանով հանդերձ, Սարգսյանի հիշատակումը նաև ուշադրություն է հրավիրում մեկ այլ փուչիկի վրա, որը Սարգսյանն արդեն ոչ թե պայթեցրել, այլ փչել է, սակայն ոչ թե այսօր, այլ մոտ տասը տարի առաջ՝ 2008 թվականի հոկտեմբերի 2-ին խորհրդարանից հնչեցրած ուղերձով: Դրանում նա հայտարարեց, որ Հայաստանը սկսում է նոր ատոմակայանի կառուցում: Դա իսկապես կարևոր և ռազմավարական նշանակության հռչակում էր, ինչը սակայն տասը տարի անց մնում է նույն մակարդակին: Մինչդեռ ակնհայտ է, որ հայկական ատոմակայանը չի կարող շահագործվել անվերջ, օբյեկտիվորեն, զուտ ֆիզիկական կենսունակության խնդրից ելնելով, անկախ որևէ փակման պահանջից:

Ավելին, հենց այդ նկատառումով է շոշափվում փակման թեման, ոչ թե զուտ ԵՄ-ի ինչ-որ քմահաճույքով: Բայց դա նշանակում է, որ, թեև ռուսական վարկով Հայաստանը փորձում է ևս տասը տարով երկարաձգել շահագործումը, այդուհանդերձ ակնհայտ է, որ պետք է ինտենսիվացնել քայլերը նոր ատոմակայանի ուղղությամբ, որ գոնե հաջորդ տասնամյակի ավարտին մենք ունենանք թղթից դեպի իրականություն շատ ավելի մեծ քայլ արձանագրած նոր ատոմակայանի նախաձեռնություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում