Tuesday, 14 07 2026
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ

Փաստաբանների պալատը դիմել է դատարանների նախագահների խորհրդին

Դատական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ դատավորի՝ այլ վարչական շրջանի դատարանի շենքում դատավարությունն անցկացնելու ժամանակ, անհրաժեշտություն է առաջանում փաստաթղթերը(միջնորդություններ, դիմումներ) հանձնել գործը քննող դատավորին՝ գրասենյակի միջոցով։ Ըստ գործավարության կանոնների փաստաբանի կողմից նշված փաստաթուղթը պետք է հանձնվի գործը քննող դատարանի գրասենյակ։ Նման պրակտիկան դժվարություններ և անհարմարություններ է ստեղծում փաստաբանների համար՝ առաջացնելով ժամանակի և ռեսուրսների կորուստ: Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատից:

Մեր տեղեկություններով ՀՀ դատական դեպարտամենտը գործնականում կարգավորում է խնդիրը՝ հնարավորություն տալով փաստաբաններին փաստաթղթերը մուտքագրել այն դատարան, որտեղ փաստացի գործը քննվում է, սակայն իրավական առումով հարցը լուծված չէ։

Համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ, 9-րդ և 10-րդ կետերի՝ դատարանների նախագահների խորհուրդն է հաստատում դատարանների գործավարության կանոնները, սահմանում է դատարանների` օրենքով չսահմանված նստավայրերը և հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի բաշխման կարգը, մշակում և հաստատում է դատավորների և դատարանների նախագահների գործուղման, արձակուրդի կամ հիվանդության դեպքերում նրանց փոխարինելու կարգը:

Նշված լիազորությունների իրականացման նպատակով Դատարանների նախագահների խորհրդի ընդունած իրավական ակտերում այս հարցը  կարգավորված չէ:

Հաշվի առնելով վերոգրյալը և խնդրի կարևորությունը ՀՀ փաստաբանների պալատի նախագահը դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդին խնդրելով ապահովել անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ համապատասխան իրավական ակտերում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումը՝ ապահովելու համար դատավորների այլ դատարաններում դատական նիստերն անցկացնելու ժամանակ փաստաբանների հնարավորությունն անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը մուտքագրել և ստանալ այն դատարանի գրասենյակից, որտեղ փաստացի տեղի են ունենում դատական նիստերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում