Friday, 07 06 2024
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը

«ՄոբիԴրամ» և «Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային հավելվածներ. շատ հարմար, հեշտ ու արագ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է հերթական նորամուծությունները բջջային հավելվածների ոլորտում՝ բջջային ծառայությունների և վճարումների կառավարման համար նախատեսված երկու հավելված՝ «Իմ ՎիվաՍելՄՏՍ» ամբողջապես նորացված բջջային հավելվածն ու «ՄոբիԴրամ» բջջային հավելվածը՝  կատարելագործված:

Հավելվածները հաճախորդին մեծապես օգնում են ժամանակն ու ռեսուրսները խնայելու հարցում, ունեն հարմար ու պարզ ինտերֆեյս, հասանելի են 24/7 ռեժիմով, գործողությունները կատարվում են մի քանի հպումով՝ առանց դրանց վրա ժամանակ վատնելու և այդ ծառայությունները մատուցող հաստատություն այցելելու անհրաժեշտության:

«Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» հավելվածը սմարթֆոնի միջոցով ծառայություններն ու հաշիվը կառավարելու համար նախատեսված գործիք է ու բացի այդ՝ օգտակար տեղեկատվական հարթակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործող առաջարկների վերաբերյալ: Հավելվածի միջոցով կառավարվում են մի շարք ծառայություններ, ներառյալ՝

  • հաշվի մնացորդի վերահսկում,
  • անցում այլ սակագնային պլանի,
  • ծառայությունների ակտիվացում/ապաակտիվացում,
  • ինտերնետի, խոսելաժամանակի ու SMS փաթեթները վերահսկելու հնարավորություն,
  • սպասարկման կենտրոնների տեղակայումը,
  • բոնուսային միավորների փոխանակում նվերների հետ, և այլն:

«ՄոբիԴրամ»-ի բջջային դրամապանակից արդեն իսկ օգտվող բազմաթիվ հաճախորդների համար հավելվածը դարձել է առօրյայի անբաժան մաս.

  • միկրովարկեր ստանալու հնարավորություն,
  • կոմունալ տարատեսակ ծառայությունների համար վճարում,
  • վարկերի/հիփոթեքի մարում բանկերին ու վարկային կազմակերպություններին
  • փոխանցումներ «Մոբիդրամ»-ից՝ «Մոբիդրամ»
  • բանկային փոխանցումներ,
  • էլեկտրոնային դրամապանակի պարունակության կանխիկացում,
  • հարկերի, տուգանքների ու կայանատեղի համար վճարումներ,
  • հաշվի համալրում,
  • սոցիալական ցանցեր
  • IP հեռախոսակապ/մեսինջերներ
  • Առցանց խաղեր
  • Միջազգային բջջային օպերատորներ
  • Էլ. դրամապանակներ
  • Վճարումներ՝ ստացված հաշիվների

«ՄոբիԴրամ»-ը դինամիկ զարգացում է ապրում՝ ի նպաստ հաճախորդների օրըստօրե ավելացող կարիքների բավարարման:

«Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» հավելվածում ներառված՝ շարժական կապի ծառայությունների համար վճարումը կատարվում է տարբեր եղանակներով՝ ներառյալ «ՄոբիԴրամ» հավելվածի միջոցով: Մուտք գործելով հավելված՝ բաժանորդը հնարավորություն է ստանում վճարումը կատարելու «ՄոբիԴրամ»-ի էլեկտրոնային դրամապանակից, կամ՝ անմիջապես իր բանկային քարտից, որը պետք է նախապես կցել հավելվածում: Գրանցումը կատարվում է վարկենապես: Ի դեպ՝ կարելի է կցել անսահմանափակ քանակությամբ բանկային քարտ:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու ՄոբիԴրամն աշխատում են բջջային հավելվածների վրա հիմնված համալիր լուծումներ առաջարկելու ուղղությամբ՝ ոչ միայն հեռահաղորդակցության, այլև ֆինանսավճարային ծառայությունների ոլորտում: Հավելվածների շնորհիվ բաժանորդներին հասանելի է մշտապես կամ պարբերաբար օգտագործվող ծառայությունների ամբողջ տեսականին: «Ամեն ինչ՝ սմարթֆոնով, մեկ ակնթարթում». մենք գիտակցում ենք, որ հաճախորդի համար ժամանակը խիստ կարևոր է: Տրամադրելով հավելվածը՝ հաճախորդին տալիս ենք ավելի շատ ազատ ժամանակ՝ հանգստի, ժամանցի ու աշխատանքի համար: Վստահեք մեզ, ստացեք ժամանակ ու հարմարավետություն», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Իմ ՎիվաՍելՄՏՍ» և «ՄոբիԴրամ» բջջային հավելվածները հասանելի են ինչպես Play Store-ում, այնպես էլ App Store-ում: «ՄոբիԴրամ» հավելվածից կարող է օգտվել ցանկացած ոք, ով ունի բջջային հեռախոս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում