Friday, 24 07 2026
22:40
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:30
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:10
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ

«Ով երաժշտությունը պատվիրում ա, նա էլ տանցուետ. Բաբայանն ա դրա խիրուրգը, ասել ա՝ մի շուռուպն էլ բանակին օգուտ ա». ամբաստանյալ

Դատական նիստում հարցաքննվեց ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ում մեղադրանք է առաջադրված  «Իգլա»-ի ձեռք բերման դրվագով: Ամբաստանյալը իրեն հատուկ լավատեսությամբ և հումորով ցուցմունք տվեց ու  պատասխանեց հարցերին: Նա ասաց, որ Սամվել Բաբայանը իրեն չի հանձնարարել զենք գնել, ինքը իր նախաձեռնությամբ ցանկացել է որևէ զինատեսակ նվիրել բանակին: Նա դիմել է իր ծանոթ Արմեն Պողոսյանին՝ զենք վաճառողի տեղ գիտի՞, թե՞ չէ:

Արմեն Պողոսյանը՝ գործով ամբաստանյալներից մեկը, ում Ժորիկ էին ասում, հայտնել է Հրաչ Մայիլյանի մասին, ով խոստացել է «Իգլա» զինատեսակ վաճառել: Ամբաստանյալն ասաց, որ այդ «Իգլա»-ի լուսանկարները ցույց է տվել Սամվել Բաբայանին՝ խորհուրդ հարցնելու նպատակով, և Սամվել Բաբայանն ասել է, որ դա զենք չի, ընդամենը «զամչաստ» է, կարող ենք արկղի մեջ դնել, տանել Ղարաբաղի Նարիշտար գյուղի տարածքում թաղել, քանի որ մեր կռիվը չի վերջացել՝ կռվի դեպքում կարող է ինչ-որ ուսադիրավորի տանել դրա տեղը ցույց տալ:

Ըստ ամբաստանյալի՝ Սամվել Բաբայանից իմանալով, որ իրենց առաջարկվողը ոչ թե զենք է, այլ տրուբա է, զամչաստ, ինքը այլևս չի ցանկացել գնել այդ զենքը: Սամվել Բաբայանը իրեն միայն խորհուրդ է տվել, հրահանգ չի տվել, եթե հրահանգ լիներ՝ անպայման կկատարեր: Սամվել Բաբայանը այդ տրուբի համար փող չի տվել, փողը ինքը պիտի տար, բայց հրաժարվել է գնելու մտքից, քանի որ զենքը կոմպլեկտավորված չէր:

Ամբաստանյալն ասաց. «Ով երաժշտությունը պատվիրում է, նա էլ տանցուետ»: Տվյալ դեպքում ինքն էր փող տվողը, փողը չի տվել, տրուբեն չի վերցրել: Ամբաստանյալը նաև ասաց, որ Սամվել Բաբայանից է խորհուրդ հարցրել, որովհետև նա է լավ հասկանում զենքերից. «Բաբայանն ա դրա խիրուրգը: Նա ասել ա, որ մի շուռուպն էլ մեր բանակին օգուտ ա: Ես ուզում եմ անձամբ Արցախի բանակին նվեր տամ: Ժամանակին 42 միավոր զենք եմ բերել: Էն ժամանակ հերոսացնում էին, հիմա մի տրուբի համար ասում են, թե՝ զենք ես բերել»:

Դատարանը անցել է ամբաստանյալի նախաքննական ցուցմունքների հրապարակմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում