Իսպանիայի ընդդիմադիր սոցիալիստական կուսակցությունը և Իսպանիայի կառավարությունը պայմանավորվածություն են ձեռք բերել 2018 թ. հունվարին Կատալոնիայում արտահերթ տարածքային ընտրություններ անցկացնելու մասին: Այս մասին գրում է El País թերթը:
Սոցիալիստական կուսակցության անդամ Կառմեն Կալվոյի խոսքով՝ այդ որոշումն ընդունվել է միջոցառումների շրջանակներում, որոնք ուղղված են շրջանի ուղղակի կառավարման ժամանակավոր հաստատմանը:
Սպասվում է, որ հոկտեմբերի 21-ին տեղի կունենա Իսպանիայի նախարարների կաբինետի արտահերթ նիստ, որում կքննարկվի Կատալոնիային ինքնավարությունից զրկելու հարցը: