Monday, 20 07 2026
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
17:30
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք
17:10
ՌԴ ԱՀԾ-ն պնդում է, որ Գերմանիան մտադիր է միջուկային զենք ստեղծել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
​Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
«Ոսկե ծիրան» փառատոնը եզրափակվել է «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ
16:30
Թավրիզում ամերիկյան հարվածների հետևանքով մարդ է զոհվել
Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
16:10
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում
Ընդդիմադիր քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունները սպառված են․ Նադեժդին
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
15:30
Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
15:10
Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ
Իսրայելը Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսությունը կփակի՞
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
Գիծ է դուրս բերվել երեքվագոնանի մեկ շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն
14:30
Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները
Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել
14:10
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5208-ի
Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները
13:50
Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը

«Իրավունքի ուժ» ՀԿ-ն դատապարտում է Երևանի ավագանու անդամների նկատմամբ անհարգալից ու խտրական վերաբերմունքի դրսևորումները

«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում Երևան քաղաքի ավագանու նիստերում տիրող անառողջ և կնատյաց մթնոլորտի վերաբերյալ:

Այս կապակցությամբ ՀԿ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ հիշեցնելով, որ հոտեմբերի 11-ին Երևան քաղաքի ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամ Լևոն Իգիթյանը իր կին գործընկերոջ մասին արտահայտվելիս հայհոյանք էր գործածել: Ավագանու այլ անդամներ ևս վիրավորական արտահայտություններ են հնչեցրել ավագանու կին անդամների հասցեին:

Գտնում ենք, որ նման վարգագծի դրևորումը ոչ միայն հարիր չէ քաղաքային իշխանության ներկայացուցիչներին, այլև ակնհայտ խտրականության և ճնշման դրսևորում է կնոջ նկատմամբ: Հայաստանի Հանրապետությունը պետականորեն խրախուսում է կանանց քաղաքական մասնակցությունը՝ պետական և տեղական ընտրությունների ընթացքում կիրառելով քվոտաների համակարգը, սակայն կանայք բազմաթիվ խոչընդոտների են հանդիպում քաղաքական և հասարակական ատկիվություն ցուցաբերելու դեպքում: Այդպիսի խոչընդոտներից են նաև ավագանու նիստերի ընթացքում առկա մթնոլորտը, կանանց հասցեին հնչող վիրավորական արտահայտությունները: Երևանի ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպը լայնորեն լուսաբանվել է լրատվամիջոցներով, սակայն իր կին գործընկերոջը վիրավորած անձի պատասխանատվության հարցը դեռևս մնում է չլուծված:

Կնոջ նկատմամբ նման վերաբերմունքն ու անպատժելիության մթնոլորտը կարող է էլ ավելի խորացնել հասարակությունում առկա կարծրատիպերը և ապախրախուսել կանանց՝ փորձելու իրենց կարողությունները հանրային իշխանություն ձևավորելու և որոշումների կայացման գործընթացում մասնակցություն ունենալու հարցում:

«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դատապարտում է խտրական վերաբերմունքը ավագանու անդամների նկատմամբ և քաղաքային իշխանություններին կոչ է անում զերծ մնալ կանանց նկատմամբ ճնշումներ գործադրելուց:

 

Աղբյուր` Փաստինֆո

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում