Միլիարդատեր Ջորջ Սորոսը մոտ 18 մլրդ դոլար է փոխանցել իր ստեղծած «Բաց հասարակություն» հիմնադրամի՝ այդպիսով դարձնելով այն մեծությամբ երկրորդ բարեգործական հիմնադրամն ԱՄՆ-ում՝ Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամից հետո, որն իր տրամադրության տակ ունի 40 մլրդ դոլար։
Ֆինանսիստը հիմնադրամին է փոխանցել իր կարողության մեծ մասը։ Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 23 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով հիմնադրամի անանուն ներկայացուցիչներին։
«Բաց հասարակությունը» ֆինանսավորում է փախստականներին տրամադրվող օգնությունը, ջանքերը հանրային առողջապահության զարգացման ոլորտում, աջակցում իրավապաշտպան կազմակերպություններին, օգնում անցկացնել տնտեսական բարեփոխումներ։ Հիմնադրամն աշխատում է մի քանի տասնյակ երկրներում՝ տարեկան նվիրաբերելով մոտ 1 մլրդ դոլար։







































