Saturday, 04 05 2024
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»

Մոնումենտի «ոգին»․ Վարչապետը հաստատում է՝ դղյակի տերն ինքն է

Մոնումենտի «ոգին»

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նախօրեին հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ անդրադառնալով Մոնումենտի անտառում դղյակի կառուցմանը, որը շրջանառվող տեղեկությունների համաձայն` պատկանում է վարչապետ Կարեն Կարապետյանին: «Համացանցում տարածված լուրերի համաձայն՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում, որն ի դեպ հանրային տարածք է և հանդիսանում է Մոնումենտի անտառի բաղկացուցիչ մաս, ամրոց-դղյակի հսկայածավալ կառուցապատումն իրականացվում է ձեր կողմից»,- վարչապետին հասցեագրված իր հրապարակային հարցման նախաբանում նշել էր Զարուհի Փոստանջյանը, ապա Կարեն Կարապետյանին հասցեագրել էր մի շարք կոնկրետ հարցեր` երազե՞լ է վերջինս հանրային ջանքերով, հանրային միջոցների հաշվին և հանրային տարածքում` Մոնումենտի անտառում ունենալ դղյակ-ամրոց, որքա՞ն է արժեցել ձեռք բերված հողի գինը, որքա՞ն գումար է կազմել դղյակ-ամրոցի գինը, այդ դղյակ-ամրոցը ստացե՞լ է իրավունքի պետական գրանցում, եթե այո, ապա որքա՞ն է կազմում հողի և գույքի նրա տարեկան հարկը, ինչպիսի՞ ծառայություն է իրականացնում ՀՀ ոստիկանությունն այդ տարածքում և ի՞նչ հիմունքներով, որքա՞ն գումար է կազմում ոստիկանության կողմից իրականացվող այդ ծառայությունը: «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարի հրապարակած բաց նամակը հասարակական լայն հնչեղություն էր ստացել` հաշվի առնելով այն փաստը, որ Կարեն Կարապետյանին ներկայացվում են, ըստ էության, կոռուպցիոն մեղադրանքներ, որոնք, մեղմ ասած, հարիր չեն «նոր ոգու» նրա կերպարին, համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների այն խոստումներին, որոնք հնչեցվում են վարչապետի և նրա շրջապատի կողմից:

Այսօր ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը «Մեդիամաքսի» խնդրանքով մեկնաբանել է Զարուհի Փոստանջյանի վերջին հայտարարությունները և, ըստ էության, հաստատել է, որ Մոնումենտի այգում կառուցվող դղյակը կապ ունի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Մամուլի քարտուղարը, իհարկե, արձանագրում է, որ նշված տարածքի սեփականատերը հանդիսանում է վարչապետ Կարեն Կարապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Կարապետյանը, որը 2011 թվականին գնել է հարակից երեք հողատարածք: Սակայն ենթադրում ենք, որ այս պարագայում գործ ունենք հայկական քրեաօլիգարխիային բնորոշ ձեռագրի հետ, երբ, ինչպես մի առիթով նշել էր Սերժ Սարգսյանը, ամեն բան «թղթով նորմալ» է: Այսինքն՝ ենթադրում ենք, որ կառուցվող դղյակն իրականում պատկանում է հենց Կարապետյանին, պարզապես ձևակերպված է եղբոր անունով: Հակառակ պարագայում` չէր հետևի վարչապետի գրասենյակի նման օպերատիվ արձագանքը Զարուհի Փոստանջյանի նամակին կամ էլ` տարածքը չէր հսկվի ոստիկանության կողմից: Հատկապես վերջին հանգամանքն ակնհայտ բացահայտում է դղյակի «Էլիտար» պատկանելիությունը:

Մոնումենտի այգին բարբարոսաբար ոչնչացնելն ու այնտեղ դղյակներ կառուցելը Հայաստանի վերնախավի հոռի արժեհամարգի դրսևորումներից մեկն է: Արժեհամարգ, որի հիմքում գռեհիկ ուժի, զոռբայության և անճաշակության դրսևորումն է:

Մոնումենտի այգում դղյակ ունի նաև Հովիկ Աբրահամյանը, որին հակադրվում էր Կարեն Կարապետյանը` իր «նոր ոգով»: Կարեն Կարապետյանի դղյակի «բացահայտումը» նույն քաղաքական, բարոյական հարթության վրա է դնում նրան ու Հովիկ Աբրահամյանին` «նոր ոգու» մասին խոսակցությունները դարձնելով էժանագին PR: Նույնիսկ Հովիկ Աբրահամյանն ավելի անկեղծ է եղել` իր դղյակը նշելով իր ակտիվում և չթաքնվելով եղբոր անվան տակ:

Մոնումենտի այգին վերածվել է Հայաստանի իշխանության էլիտայի կոռուպցիոն գործունեության «բաց թանգարանի»: Այստեղ վեր խոյացող դղյակները Հայաստանի իշխանության կոռումպացվածության խոսուն դրսևորումն են: Կարեն Կարապետյանն այդ կոռումպացված «էլիտայի» առանցքային դեմքերից, նույնիսկ խորհրդանիշներից մեկն է: «Հին» ու «նոր ոգիները» համերաշխ հարևանություն են հաստատում Մոնումենտի այգում` կոռուպցիայի, բեսպրեդելի ընդհանուր ցուցանակի ներքո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում