Friday, 10 07 2026
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել

Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի Բյուրոյի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի Բյուրոյի անդամներին՝ Բյուրոյի նախագահ Մարյո Բրուունի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ողջունելով հյուրերին և գոհունակությամբ նշելով, որ Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի Բյուրոյի հերթական նիստն անցկացվում է Երևանում, ընդգծել է վիճակագրական ծառայությունների գործունեության կարևորությունն ու հաջողություններ մաղթել նիստի աշխատանքին, ինչպես նաև Բյուրոյի ջանքերին՝ Եվրոպայի տնտեսական տարածաշրջանում ու ողջ աշխարհում պաշտոնական վիճակագրության հետագա զարգացման գործում։

Նախագահ Սարգսյանի համոզմամբ՝ վիճակագիրների տրամադրած հավաստի տեղեկատվությունից և վիճակագրական վերլուծությունից է մեծապես կախված յուրաքանչյուր հասարակության, տնտեսության, անգամ առանձին կազմակերպությունների առաջընթացը՝ նկատի առնելով, որ այդ աշխատանքն օգնում է ճիշտ գնահատել ընթացիկ զարգացումները, ինչպես նաև մարդկության առջև ծառացած արդի մարտահրավերները:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ակտիվ ներգրավվածությունը միջազգային համագործակցությանը, որի շնորհիվ ծառայությունը հնարավորություն է ունենում ծանոթանալու ոլորտի միջազգային լավագույն փորձին, միասնական, գիտական ու անկախ վիճակագրական մեթոդաբանություններին և համակարգերի ձևավորմանը, ձեռք բերելու նոր գիտելիքներ ու շարունակաբար կատարելագործվելու:

Հանդիպման մասնակիցները Հանրապետության Նախագահին ներկայացրել են Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի Բյուրոյի գործունեությունը և կարևորել երևանյան նիստի օրակարգում ներառված հարցերի համատեղ քննարկումներն ու փորձի փոխանակումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում