Friday, 10 07 2026
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին

Ռուսաստանի օգնությամբ ազգային ավիափոխադրո՞ղ

Հայաստանն ու Ռուսաստանն արդեն շուրջ մեկ տարի քննարկում են Հայաստանում ազգային նոր ավիաընկերություն հիմնելու նախագիծը։ Ավիաընկերության ստեղծման գաղափարն առաջ է քաշել հայկական կողմը։

Հայաստանում նոր ազգային ավիաընկերությունը կգործի, երբ հիմնավորվի դրա տնտեսապես շահավետ լինելը։ Այս մասին այսօր Երևանում լրագրողներին ասաց ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը` նշելով, որ այս թեման արդեն մեկ տարի քննարկվում է։

«Այժմ մենք գտնվում ենք գնահատումների վերջնական փուլում: Գնահատվում ենք Երևանից բոլոր հնարավոր արդյունավետ ուղղությունները, որպեսզի վերջնական որոշումներ ընդունվեն չվերթերի քանակի, ուղղությունների և շահագործման ժամկետների մասին՚,- ասաց Մանտուրովը:

Ռուսաստանցի նախարարը դժվարացավ ծրագրի հստակ ժամկետներ նշել, բայց հայտնեց` շուկայի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կան որոշ ուղղություններ, որոնք կարող են հեռանկարային լինել ստեղծվելիք փոխադրողի համար։

«Այդ ուղղություններից են Սոչին, Ստավրոպոլը, այնտեղ, որտեղ սփյուռք կա։ Դրանք կարող են լինել նաև միջազգային չվերթեր, օրինակ` դիտարկվում է Ֆրանսիայի ուղղությունը։ Երբ մենք հստակ տեսնենք, որ ինքնաթիռների ներմուծումը, ազգային փոխադրողի ստեղծումը տնտեսապես շահավետ է, մենք վերջնական որոշում կկայացնենք»,- ասաց Մանտուրովը։

Նրա խոսքով, ավիաընկերության ստեղծման գաղափարն առաջ է քաշել հայկական կողմը, Ռուսաստանն էլ ընդունել է առաջարկը։

Նոր ավիաընկերությունը շահագործվելու է բացառապես ռուսական արտադրության, մասնավորապես` «Սուխոյ Սուպեր Ջեթ» ինքնաթիռներով (SSJ-100)։

SSJ-100 առաջին ինքնաթիռը հայկական «Արմավիա» ընկերությունը ձեռք էր բերել 2011 թվականին։ Մեկ տարի անց նախատեսված էր նաև երկրորդ նմանատիպ ինքնաթիռի գնումը։ Սակայն «Արմավիան» ստիպված եղավ հրաժարվել գործարքից` ֆինանսական խնդիրների պատճառով։ Իսկ 2012 թվականի օգոստոսին ընկերությունը Ռուսաստանի վերադարձրեց նաև առաջին ինքնաթիռը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում