Friday, 24 07 2026
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ

Արա Բաբլոյանն ընդունել է ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակությանը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում, կարեւորել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի տարեցտարի ամրապնդվող հարաբերությունները՝ այդ հարցում ընդգծելով հայկական սփյուռքի ներկայությունը եւ նշանակալի դերը:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ ընդլայնվում են ոչ միայն քաղաքական, այլեւ մշակութային, կրթական և տնտեսական հարաբերությունները:

Արա Բաբլոյանը կարեւորել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության կայացման եւ զարգացման գործում:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է.«Բարձր եմ գնահատում ԱՄՆ-ի օժանդակությունն անկախ Հայաստանի առողջապահական համակարգի ստեղծման եւ կայացման գործում: Հայաստանում առաջին վերկանգնողական կենտրոնը ստեղծվել է ԱՄՆ-ի օժանդակությամբ՝ փոխելով հաշմանդամ երեխաների նկատմամբ մտածելակերպն ու վերաբերմունքը»:

Խոսելով մեր երկրում ընթացող բարեփոխումների մասին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ ի տարբերություն որոշ հարեւան պետությունների՝ Հայաստանն ընթանում է ժողովրդավարության, խոսքի ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության, կառավարման համակարգի ապակենտրոնացման ճանապարհով:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ ՀՀ ԱԺ նախագահը փաստել է.«Հայաստանը տարածքային խնդիր չունի Ադրբեջանի հետ. հարցը վերաբերում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Մարդն է բարձրագույն արժեքը, եւ մարդու իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը կարեւոր են մեզ համար: Քաղաքակիրթ աշխարհում խաղաղությունն այլընտրանք չունի, հետեւաբար ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով»:

ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Սքոթ Ուիլքը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար եւ ներկայացրել պատվիրակության անդամներին, որոնցից շատերը ազգությամբ հայ են:

Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են Քալիֆորնիայի հայկական համայնքի դերին Հայաստանի հետ հարաբերությունների եւ համագործակցության խորացման գործում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում