Monday, 20 07 2026
13:30
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը
Կոտայքի մարզում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն
Մոսկվայի ուղղությամբ 400 ԱԹՍ է արձակվել
Ընտրվել եմ որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր. Միքայել Խաչատրյան
12:50
Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ուժեղ Հայաստան»-ից բացահայտվել են ընտրակաշառք տալու նոր դեպքեր
12:30
Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
Աշխատանքները պետք է իրականացվեն շինարարական բոլոր կանոնների պահպանմամբ. Ավինյան
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստանի որոնումը Քուրդիստանից և Կատալոնիայից դուրս

Իրաքյան Քուրդիստանի, հետո Կատալոնիայի անկախության հանրաքվեները Հայաստանում ունեցան առանձնահատուկ արձագանք՝ հաշվի առնելով արցախյան խնդրի առկայությունը, ինչն այդ իրադարձությունները հատկապես «մոտ են դարձնում մեր մաշկին»: Մաշկի մակարդակից դուրս գալով և իրավիճակը քննելով զուտ իրական քաղաքականության և դրա գիտակցական ընկալման մակարդակում՝ պետք է արձանագրել թերևս, որ այդ իրադարձությունները իրականում բավականին հեռու են մեր խնդիրներից: Այդ իրադարձությունները հեռու են նույնիսկ միմյանցից:

Այն, որ ինքնորոշման իրավունքի միջազգային որևէ դրսևորում, ընդհանուր առմամբ, ողջունելի է հայկական տեսանկյունից, երևի թե այդպես է, թեև կան, օրինակ, ինքնորոշման դեպքեր, երբ դրանք ողջունելն է Հայաստանի համար խնդրահարույց: Այդ հանգամանքը վկայում է մի բան, որ համաշխարհային քաղաքականությունն ամենևին ունիվերսալ բանաձևերի և շղթայական ռեակցիաների քաղաքականություն չէ, և դրան ավելի բնորոշ են «երկակի ստանդարտները»: Իհարկե, այդ բնորոշումը ավելի շուտ դավադրապաշտության հիմքերից է, քանի որ իրականում խնդիրն ավելի պարզ է՝ համաշխարհային քաղաքականությունը խնդիրները շատ կոնկրետ և ամբողջական դիտարկող մի գործընթաց է, որտեղ շաղկապվածությունն ամենևին դեռ չի նշանակում պատճառահետևանքային աներկբա կապ: Հակառակ պարագայում, օրինակ, կարող ենք արձանագրել մեր «մաշկի», այսինքն՝ արցախյան խնդրի համար թե՛ նպաստավոր, թե՛ աննպաստ նախադեպեր:

Ընդհանրապես, նախադեպային իրավունքը կիրառական է դատարանում, իսկ համաշխարհային պատմության պարագայում նախադեպերը բազմազան են և բազմապիսի, և գործնականում չկա նույնիսկ մի զարգացման հեռանկար, որը չունի նախադեպ՝ մեզ համար լավ, թե վատ: Ըստ այդմ՝ հայկական պետականության խնդիրը պետք է լինի ոչ թե արցախյան խնդրի համար նախադեպերի փնտրտուքը և հետո դրանք, այսպես ասած, սեփական քաղաքական գործիքակազմ ներառելը, այլ բոլորովին այլ բան. հայկական քաղաքականության խնդիրը պետք է լինի սեփական նախադեպը համաշխարհային քաղաքականության համատեքստում առավել ամբողջական ձևակերպելն ու աշխարհին մատուցելը: Այդ հարցում ավելորդ օրինակներին հղումները որքան էլ գայթակղիչ, այդուհանդերձ անտեղի են, որովհետև մշտապես կարող են գտնվել, այսպես ասած, հակառակ օրինակներ:

Կատալոնիան, Իրաքյան Քուրդիստանը չեն կարող նախադեպ լինել Ղարաբաղի համար, ինչպես որ չեն կարող ադրբեջանական տեսանկյունից նախադեպ լինել Ղրիմը, Աբխազիան և Հարավային Օսիան, որոնք համաշխարհային քաղաքականության մերժմանն արժանացած և չընդունվող օրինակներ են: Չենք քննարկում շարժառիթները, գնահատականները և այլն, դրանք բոլոր դեպքերում խիստ սուբյեկտիվ են, և ամենաաննշան մանրուքն անգամ կարող է բերել անվերջանալի բանավեճի: Իսկ հայկական խնդիրը նախադեպեր փնտրելու համար այդօրինակ բանավեճերի ծուղակում հայտնվելը չէ: Ավելին՝ մեր ուժը, թերևս, այն մոտեցումն է, որ աշխարհի ոչ մի կոնֆլիկտ նման չէ մյուսին, հետևաբար՝ որևէ մեկը մյուսի համար չի կարող լինել օրինակ, նախադեպ: Այդ մոտեցումը Հայաստանի համար ապահովում է շատ ավելի անխոցելի և արտաքին քաղաքական մանևրի տեսանկյունից դյուրին իրավիճակ, քանի որ Հայաստանն ամենևին ստիպված չէ, այսպես ասած, կիսվել այլ հակամարտությունների որևէ կողմի միջև՝ վտանգելով կողմերից մեկի հետ հարաբերությունը:

Օրինակ՝ Հայաստանի համար մի կողմից կարևոր է Բաղդադի հետ հարաբերությունը, մյուս կողմից՝ Էրբիլի: Եթե առաջնորդվենք «նախադեպային» մտածողությամբ, ապա դրանից բխող քայլերը վաղ թե ուշ բերելու են Բաղդադի հետ խնդիրների: Մյուս կողմից՝ խնդրից բացի, դրանք Արցախի հարցում չեն բերելու միավորների, որովհետև, եթե անգամ մենք դիտարկենք իրավիճակը նախադեպային տրամաբանության մեջ, միևնույն է՝ միջազգային քաղաքականության կենտրոնները ամենևին հակված չեն դրան՝ նրանց համար կոնկրետ շահն է նախադեպ, իսկ այն մի դեպքում կարող է արտահայտվել մի սկզբունքով, մեկ այլ դեպքում՝ այլ:

Հետևաբար՝ հայկական կողմի համար խնդիրը պետք է լինի հայկական հարցը՝ դրա, այսպես ասած, ընդգրկուն շրջանակով՝ ներառյալ ղարաբաղյանը, որը ներկայումս առանցքայինն է, միջազգային քաղաքականության թրենդի մեջ հնարավորինս հիմնավոր տեղավորելը: Այդ հարցում հայկական գործիքակազմը ամենից առաջ քաղաքակրթականն է՝ համամարդկային արժեքների վրա խարսխված, քան, այսպես ասած, ընթացիկ քաղաքականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում