Friday, 24 07 2026
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին

Ադրբեջանն առիթավորվել է ուրիշի տան հրդեհից

Ադրբեջանն առիթավորվել է

Բոլոր այն մարդիկ, ովքեր արևմտյան արժեհամակարգի կրողներ են, անհանգստությամբ ու տագնապով են հետևում Կատալոնիայում ծավալվող իրադարձություններին, որովհետև, ի վերջո, հարվածի տակ են դրվում արժեքներ, որոնք ֆունդամենտալ են ժողովրդավարության, մարդու իրավունքների տեսանկյունից: Նժարին դրված է ոչ միայն Իսպանիայի կամ Կատալոնիայի ճակատագիրը. գլոբալ առումով փորձության են ենթարկվում արևմտյան ժողովրդավարությունը, ճգնաժամերը հաղթահարելու նրա պոտենցիալը, ռեսուրսները:

Ճիշտ հակառակը՝ ոգևորություն է նկատվում ռուսական մեդիա դաշտում, որտեղ Կատալոնիային վերաբերող լրահոսում գերակշռում են այն նյութերը, որոնցում նկարագրվում են բռնության դեպքեր: Որպես կանոն, ռուսական ԶԼՄ-ներում ուռճացված թվեր են ներկայացվում վիրավորների մասին՝ այն դեպքում, երբ, ըստ էության, բացակայում են ծանր վիրավորների պատկերող կոնկրետ լուսանկարներ, կամ չկա տեղեկատվություն այն մասին, որ Կատալոնիայի հիվանդանոցները ծանրաբեռնված են: Ռուսական ԶԼՄ-ների մասով թերևս ամեն բան պարզ է. նրանք, ըստ էության, ոչ թե լրատվական, այլ իշխանության քարոզչական գործառույթն են իրականացնում՝ նպատակ ունենալով հնարավորինս վարկաբեկել արևմտյան ժողովրդավարությունը:

Ոգևորություն է տիրում նաև Բաքվում, իհարկե՝ միանգամայն այլ են ադրբեջանական էյֆորիայի մոտիվները: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը նշել է, որ Ադրբեջանը հարգում է Իսպանիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգային ճանաչված սահմաններում:

«Ադրբեջանն իրավիճակի խաղաղ կարգավորման կողմնակիցն է Իսպանիայի Սահմանադրության և օրենքների հիման վրա»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում: Ադրբեջանում ոգևորված են երկու հանգամանքով: Բանն այն է, որ Մադրիդի փաստարկները Կատալոնիայի անկախության հանրաքվեի ոչ լեգիտիմ լինելու մասին հար և նման են Բաքվի այն պնդումներին, որ Արցախը չի կարող միակողմանի նախաձեռնությամբ հանրաքվե անցկացնել և անկախություն հռչակել: Մյուս կողմից՝ Ադրբեջանում հատկապես ոգևորված են այն փաստից, որ Կատալոնիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը զսպվում է ոչ թե քաղաքական գործիքներով, այլ բռնությամբ: Կատալոնիայում տեղի ունեցածը լեգիտիմացնում է ուժի դիրքերից ԼՂ հարցը լուծելու Ալիևի մտադրությունները:

Եվրամիությանը այս խնդիրը լրջորեն պետք է անհանգստացնի: Շատ կարևոր է, որպեսզի հնարավորինս արագ գտնվեն կատալոնական թնջուկը կարգավորելու քաղաքական լուծումներ, այլապես Իսպանիայում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցածը ոգեշնչման աղբյուր կարող է դառնալ ավտորիտար ռեժիմների համար, ովքեր բռնությունն ու ագրեսիան կարող են լայնորեն կիրառել երկրի ներսում՝ քաղաքական ընդդիմախոսների դեմ, և հակամարտություններում՝ հրահրելով արյունոտ պատերազմներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում