Saturday, 18 07 2026
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել

Հայաստանում առաջին կիսամյակում ՏՏ ոլորտը գրանցել է 35 տոկոս աճ

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսական զարգացման գերակա ուղղություններից մեկը: «Հայկական ինտերնետ կառավարման 3-րդ համաժողով»-ին ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ՀՀ կառավարությունն իր որդեգրած քաղաքականությանը հավատարիմ՝ մեծ ջանքեր է գործադրում ՏՀՏ ոլորտի արդյունավետ զարգացման և ամրապնդման համար:

«Այդ առումով ուրախությամբ կարող եմ փաստել, որ 2017թ. առաջին կիսամյակում ոլորտում գրանցվել է 35 տոկոս տնտեսական աճ: Ինտերնետն այսօր մեր կյանքի մի մասն է դարձել, և առանց դրա, առանց հասարակության տարբեր շերտերի ներգրավման հնարավոր չէ այդ կառավարումն իրականացնել: Համոզված եմ, որ համաժողովի օրակարգում ընդգրկված թեմաների քննարկումները մարտահրավերների լուծման տարբերակներ գտնելու հնարավորություն կտան»,-  ասաց նախարարը:

Այդ տեսանկյունից նա կարևորեց տեղեկատվական անվտանգության, ռադիո-հեռուստատեսության վրա ինտերնետի ազդեցության, գրադարանների թվայնացման,  ամպային տեխնոլոգիաների ոլորտներում առկա խնդիրների մասնագիտական քննարկումը և համատեղ ջանքերով դրանց լուծման ուղիներ գտնելու պատրաստակամությունը:

ICANN-ում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլոբալ շահառու կողմերի ներգրավվածության ղեկավար Ալեքսանդրա Կուլիկովան, կարևորելով նման համաժողովի անցկացումը, նշեց, որ այն հնարավորություն է ևս մեկ անգամ բարձրաձայնելու ոլորտում առկա խնդիրները:

«Քաղաքացիական հասարակությունը եղել է ինտերնետ կառավարման շարժիչ ուժը: Այս ոլորտի միջազգային հարթակում Հայաստանի ձայնը միշտ լսելի է եղել: Կարծում եմ` համատեղ աշխատանքի շնորհիվ կարող ենք միասին շոշափելի արդյունքների հասնել»,-ասաց Ալեքսանդրա Կուլկովան:

Ինտերնետ հանրության եվրոպական մասնաճյուղերի զարգացման մենեջեր Ջերան Ունալը կարևորեց ինտերնետ անվտանգությունը:

«Ինտերնետ հարթությունում սպառնալիքներին դիմակայելու խնդիրը բոլորին է առնչվում: Արդյունքի հասնելու համար պետք է բոլոր օղակները լծված լինեն այս գործին: Որևէ օղակ, կազմակերպություն կամ անհատ չի կարող միայնակ հաջողության հասնել»,-ասա Ջերան Ունալը: Նա ընդգծեց առցանց վարվելաձևի նորմերի մշակման անհրաժեշտության մասին, որոնք կօգնեն նվազեցնել սպառնալիքների ազդեցությունը:

«Հայկական ինտերնետ կառավարման 3-րդ համաժողով»-ը նախատեսում է հանրային քննարկումներ մի շարք հարցերի շուրջ, որոնք առաջացել են ինտերնետի աննախադեպ արագ ներթափանցման հետևանքով: Համաժողովին քննարկվող թեմաներն են ավանդական գրադարաններ թվային դարում, ինտերնետի ազդեցությունը ռադիոյի և հեռուստատեսության վրա, անձնական տվյալները թվային դարում, ամպային տեխնոլոգիաներ և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում