Իրանի և Իրաքի զինված ուժերը մտադիր են համատեղ զորավարժություններ անցկացնել: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը:
Իրանի զինվորական հրամանատարության ներկայացուցիչ Մասուդ Ջազաերին հայտարարել է, որ զորավարժությունները կանցկացվեն սահմանամերձ տարածքում՝ իրանական բնակավայրերի մոտ:
Նրա խոսքով՝ մանևրերը տեղի կունենան «առաջիկա օրերին»: Ջազաերին այլ մանրամասներ չի նշել: