«Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ում Համաշխարհային բանկին առընթեր Ներդրումների վեճերի կարգավորման համաշխարհային կենտրոնը վարույթ է ընդունել սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանի հայցը ընդդեմ Հայաստանի Հանրապետության: 2000֊ական թվականներից սկսված Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի իմացությամբ ու հովանավորությամբ սնանկացած «Արին կապիտալ» ՍՊԸ-ի գործով դատական վեճն ընթանում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում:
Միևնույն ժամանակ, Էդմոն Խուդյանը չսպասելով և չհավատալով ՀՀ-ում արդարության հասնելու հնարավորությանը՝ վեճի քննությունը հանձնել է միջազգային այս հեղինակավոր դատարանին, որի վճիռները պարտադիր են կատարման համար, և հաղթելու դեպքում ՀՀ հարկատուները ստիպված կինեն վճարել միլիոնավոր դոլարներ: Մեզ հաջողվեց Համաշխարհային բանկի համապատասխան պաշտոնական www.icsid.worldbank.org կայքէջում հայտնաբերել գործը վարույթ ընդունելու մասին փաստը։








































