Sunday, 12 07 2026
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար

ՔԿ-ն խախտումներ թույլ տված ծառայողներին պատասխանատվության ենթարկելու միջնորդագիր է ուղարկել ոստիկանություն

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  մարդու մահվան պատճառ դարձած՝ Հերացի փողոցի թունելի մոտ տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 06.30-ի սահմաններում,  Երևան քաղաքի Մ.Հերացի փողոցի թունելի սկզբնամասում Արմեն Արշակյանի վարած «Վոլվո» մակնիշի` «կռոն» կիսակցորդով ավտոմեքենան ընդհարվել է «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, ապա «Մերսեդես-Բենց Ե-200» մակնիշի  ավտոմեքենային, այնուհետև ընդհարվել է թունելի եզրակալներին և կողաշրջվել։ Վթարի հետևանքով ստացած վնասվածքներից  վարորդ Ա.Արշակյանը տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչի կողմից կատարվել է դեպքի վայրի և վթարի մասնակից ավտոմեքենաների զննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Դեպքի վայրի զննության ընթացքում պարզվել է, որ «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի կիսակցորդը բեռնված է եղել սննդով և վթարի հետևանքով պարկերը թափվել են տվյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում, դրա շրջակայքում:

Նախաքննության ընթացքում քննության առարկա են դարձել նաև դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսանյութերը, որոնց համաձայն՝ մի կին դեպքի վայրից վերցրել է թափված մակարոնի պարկերից մեկը և անարգել հեռացել, իսկ դեպքի վայրում գտնվող ոստիկանության աշխատակիցները որևէ գործողություն չեն ձեռնարկել՝ նշված կնոջ գործողությունները կանխելու,  դեպքի վայրի պահպանությունը պատշաճ ապահովելու ուղղությամբ։  Այսօր միջնորդագիր է ուղարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել նկարագրված դեպքով ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց պարտականությունները պատշաճ չկատարելու պատճառները պարզելու և խախտումներ թույլ տված ծառայողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում