Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

«Հյուսիս հարավ» ծրագիրը վերահսկողության տակ է. Վահան Մարտիրոսյան

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը վստահեցնում է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման ծրագիրը և այն հասցնելու է ավարտի: Հրավիրված ասուլիսում նախարարը նշեց, որ ծրագրի Երևան-Արտաշատ հատվածի 7 կամրջի շինարարությունն ակտիվ շարունակվում է. պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ՝ մայիսին, կամուրջների տակ երթևեկությունը բացվել է, կամուրջների վրա շինաշխատանքները շարունակվում են: «Հոկտեմբերի առաջին տասնօրյակում կամուրջները կբացվեն, որոնցից երեքն ամբողջովին: Իսկ մնացած 4-ի վրա լրացուցիչ աշխատանքներ ենք նախատեսում, որոնք նախագծով նախատեսված չէին: Դրանք կապված են ասֆալտապատման հետ»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի հայտարարությանը, թե Հյուսիս-հարավի մեկ կիլոմետրի կառուցման արժեքը նախկին 1,2 մլն դոլարի դիմաց բարձրացել է՝ հասնելով 3,5 մլն դոլարի, և լրագրողի դիտարկմանը, թե Ռոզենթալը կասկածի տակ է դրել ծրագրի շարունակությունը՝ Վահան Մարտիրոսյանն ասաց. «Գինը կապված է օբյեկտիվ պատճառների հետ, որոնց, անհրաժեշտության դեպքում, մանրամասն կանդրադառնամ առաջիկայում: ԱԶԲ-ն ֆինանսավորում է ճանապարհի հատվածներից մի քանիսը, նախարարությունը և ԱԶԲ-ն լավ համագործակցում են, ցանկացած ծրագիր քննարկվում է, և վստահ եմ, որ ԱԶԲ ներկայացուցիչը կասկածի տակ չի դրել ծրագրի իրականացումը: Աշտարակ-Լանջիկ հատվածը, որի կառուցումը ֆինանսավորում են ԱԶԲ-ն և Եվրոպական ներդրումային բանկը, հարթավայրային չէ, այդ իսկ պատճառով էլ այնտեղ ինքնարժեքը բարձրացել է՝ կապված հողային աշխատանքների հետ: Վստահ եմ, որ Հայաստանին պետք է այս ճանապարհը, Հյուսիս-հարավից կախված է և՛ զբոսաշրջային, և՛ բեռնափոխադրումների հոսքը, ինչը, վստահ ենք, կավելանա, կակտիվանա նաև բիզնեսը»,- ընդգծեց Վահան Մարտիրոսյանը:

Նախարարը նշեց, որ այժմ մասնավոր հատվածի և այլ բանկերի հետ քննարկվում է ճանապարհի մյուս հատվածների շինարարության հարցը: Կան հատվածներ, որոնց մասով նախագծերը վերջնական փուլի են բերվում:

Հարցին, թե արդյոք նպատակահարմար չէ՞ նշված ծրագրի վրա ծախսվող միջոցներն ուղղել այլ կարևորագույն ուղղություններով՝ նախարարն ասաց, որ ցանկացած ծրագիր պետք է նախևառաջ ուսումնասիրել և գումարներն ուղղել այն ոլորտներ, որտեղ ՀՀ քաղաքացին ավելի շատ կզգա այդ ներդրումը: «Ես համարում եմ, որ Հյուսիս-հարավն այդ ոլորտներից մեկն է: ՀՀ կառավարությունը մտադիր է ավարտին հասցնել այս ծրագիրը»,- շեշտեց նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում