Իրաքյան Քրդստանը կարծում է, որ անկախության հռչակման դեպքում կարող է իր բանակին ապահովել ռուսական զենքով, հայտարարել է փեշմերգայի (քրդական զինված կազմավորումներ) հրամանատար, գեներալ Սիրվան Բարզանին։
«Ըստ ամենայնի, դա կլինի ռուսական զենքը, քանի որ կա դրա օգտագործման փորձ և պրակտիկա։ Քրդական հեղափոխությունների բոլոր տարիներին զենքը եղել է արևելքից, հիմնականում՝ ռուսական»,-ասել է հրամանատարը՝ պատասխանելով հարցին այն մասին, թե ով կդառնա անկախության դեպքում Իրաքյան Քրդստանի զենքի հիմնական մատակարարը։
Ավելի վաղ Սիրվան Բարզանին հայտարարել էր, որ Իրաքյան Քրդստանը ռազմական օգնություն չի ստանում Իսրայելից։ Իսրայելը միակ երկիրն է, որը պաշտոնապես աջակցում է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեին։ Թուրքիան, Իրաքն ու Իրանը դեմ են հանդես գալիս հանրաքվեին։