Friday, 10 07 2026
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար
23:50
Ռուսաստանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլ կարող է կրկին հետաձգվել
20:40
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
17:10
Polymarket-ը հաշվարկել է Ռոնալդուի արտասվելու համար բոլոր խաղադրույքները
14:10
Ալվարո Արբելոան նոր ակումբ ունի
09:10
Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
07:40
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
22:39
Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և հռչակվել չեմպիոն
22:19
Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին
20:50
ՖԻՖԱ-ն պաշտպանել է բրազիլացի մրցավարին՝ Թրամփի քննադատությունից հետո
20:10
Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ
19:20
Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի»
18:20
Վարազդատ Հարոյանը միացել է Երևանի «Արարատ»-ին
15:10
Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
14:50
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել նոր ակումբում
14:20
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
13:10
Ֆուտբոլային հրաշք 68 տարի անց․ «Բարսայի» երկու աստղերը կրկնեցին լեգենդներին
12:50
Սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր․ Ռոնալդու
11:30
Ռոբերտո Մարտինեսը հեռանում է Պորտուգալիայի ազգային թիմից
08:10
«Կամերունցի, որ ձևանում է ֆրանսիացի»․ ֆուտբոլային գրառումը՝ քաղաքական սկանդալի պատճառ
07:50
Մունդիալ-2026. Բելգիան դուրս թողեց ԱՄՆ-ին
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
20:50
Տոնալին՝ «Տոտենհեմի» ֆուտբոլիստ
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում

«Մեկ ա՝ կրվելու ենք, մեկ ա՝ Հայրապետյանը չի հեռանա». Ովքեր են գողացել հավատը…

Հոկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի Երևանում: Մեր ազգային թիմը կհյուրընկալի Լեհաստանին, իսկ հոկտեմբերի 8-ին Աստանայում շրջափուլի վերջին խաղը կանցկացնի Ղազախստանի ընտրանու հետ:

Հայաստանի հավաքականը տարվա ընթացքում միջինը 5 պաշտոնական հանդիպում է անցկացնում Երևանում: Ժամանակին ազգային թիմի յուրաքանչյուր հանդիպման անհամբերությամբ էինք սպասում: Ազգային թիմի ցանկացած հանդիպում տոն էր, քանզի հնարավորություն ունեինք երկրպագելու Հայաստանի ներկայացուցչին: «Խաղա՛ հանուն «կրծքիդ» գերբի: Միայն այդ դեպքում բոլորը կհիշեն, թե ինչ է գրված մարզահագուստիդ հետևում». այս կոչի հեղինակը աշխարհահռչակ հարձակվող Լիոնել Մեսսին է: Վերջինիս խոսքերը վերաբերում են ոչ միայն ֆուտբոլիստներին, այլև բոլոր այն մարդկանց, ովքեր առնչություն ունեն ազգային թիմի հետ:

Ինչի՞ համար են խաղում մեր հավաքականի ֆուտբոլիստները: Ինչի՞ համար է պայքարում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ի՞նչ ենք ուզում մենք՝ ֆուտբոլասերներս: Բնականաբար, բոլորս ուզում ենք հաղթել, ճանաչում ձեռք բերել ֆուտբոլային աշխարհում: Հայաստանի պես փոքրիկ երկրի համար ցանկացած հաղթանակ կարևոր նշանակություն ունի:

Հաղթանակի հասնելու կարևոր բաղադրիչներից է հավատը հաղթանակի հանդեպ: Հավատը հաղթանակի նկատմամբ վաղուց արդեն գողացվել է հայտնի մարդու կամ մարդկանց կողմից:

Ցավով պետք է փաստենք, որ Հայաստան-Լեհաստան հանդիպման ելքը ակնհայտ է երկրպագուների 90 տոկոսի համար: Ակնառու է, որ պարտվելու ենք: Շատ ավելի ցավալի է, որ առկա իրավիճակը քիչ թվով մարդկանց է անհանգստացնում: «Դե մեկ ա՝ կրվելու ենք: Մեկ ա՝ Հայրապետյանը չի գնալու» համոզմունքը դարձել է խայտառակ իրավիճակի խորացման հիմնական պատճառը:

Դանիայի հետ Երևանում կայացած վերջին հանդիպումը ցույց տվեց, որ նման համոզմունքի են նաև ֆուտբոլիստները, ովքեր դադարել են խաղալ հանուն «կրծքի» գերբի: Նրանք հավաքական են գալիս խաղալու և հեռանալու:

Շատերն են մեղադրում մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին ազգային թիմում «գլուխ պահելու» համար: Մխիթարյանը մեր հավաքականի ամենապրոֆեսիոնալ և ամենաինտելեկտուալ ֆուտբոլիստն է: Նա խաղում է այնպես, ինչպես գործում է թիմը: Միայն Մխիթարյանը չի կարող պայքարել հանուն գերբի: Նույնիսկ եթե Մխիթարյանի մակարդակի 7-8 ֆուտբոլիստներ ունենայինք, պատկերը նույնը կլիներ, քանզի մթնոլորտն աղտոտված է:

Այն հավաքականը, որի դռները փակ են երկրպագուների համակրանքը վայելող մի քանի ֆուտբոլիստների համար, ուղղակի չի կարող հաջողություն ունենալ: Չի կարող, քանզի ազգային թիմի մարզաշապիկը կրող ֆուտբոլիստները գիտակցում են, որ գերբի համար խաղը կառավարում է ՀՖՖ պարագլուխը, և մի գեղեցիկ օր էլ հավաքականի դռները կփակվեն իրենց առջև: Ձախողման է դատապարտված հավաքականի այն մարզիչը, ով «գլուխը կախ» ենթարկվում է ՀՖՖ-ի պարագլխին և չի համարձակվում հրավիրել Յուրա Մովսիսյանին: Ըստ էության իրեն հարգող մարզիչը նման պայմաններում չէր էլ աշխատի:

Այս ամենը հաշվի առնելով՝ ենթագիտակցաբար մտածում ենք Լեհաստանի հետ հանդիպում ընդհանրապես չլինելու մասին: Արդյոք արժե՞ դուրս գալ խաղադաշտ, խայտառակ լինել ու հեռանալ՝ ևս մեկ հոգեբանական հարված հասցնելով ֆուտբոլասերին:

Այժմ հող է նախապատրաստվում, որպեսզի այս անկումը կապվի Ազգերի լիգայի խաղարկության ամենաթույլ D դիվիզիոնում հայտնվելու հետ, որը հնարավորություն է տալիս 2020 թվականի Եվրոպայի առաջնությունում հայտնվելու: Ոմանք պատրաստ են պարտվել Լեհաստանին և Ղազախստանին, որպեսզի հայտարարեն, որ մեր ազգային թիմի համար բացառիկ հնարավորություն է ընձեռվել 2020 թվականի աշխարհի առաջնությունում:

Մինչև առաջիկա հանդիպումը մնացել է 10 օր: 10 օր՝ իրավիճակը փոխելու համար, քայլեր ձեռնարկելու համար: 10 օր՝ հայկական ֆուտբոլը փրկելու ծրագրեր մշակելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում