ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, սեպտեմբերի 20-ին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի երկու փոխնախարարներ են նշանակվել:
Կառավարությունից հայտնում են, որ երկար ժամանակ թափուր մնացած պաշտոններին նշանակվել են Թադևոս Ավետիսյանը և Սմբատ Սաիյանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարների երկու պաշտոններից մեկը թափուր էր մնացել, երբ Ջեմմա Բաղդասարյանը ընտրվել էր պատգամավոր, իսկ մյուս փոխնախարար Աշոտ Մարգարյանը հրաժարական էր տվել։