Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Լապշինը փաստերով լուսաբանում է Ադրբեջանի հանրույթի այսօրվա վիճակի հետ կապված մեր մտահոգությունները

Ադրբեջանական բանտից ազատված բլոգեր Ալեքսանդր Լապշինն անդրադարձել է Արցախյան հիմնահարցին։ Լապշինը հատուկ ընդգծել է, որ մեղադրական եզրակացությունում նշվում էր, թե նա Ղարաբաղն Արցախ է անվանել. «Հայեր, պինդ կացեք։ Այս մարդիկ ձեզ ուզում են տեսնել մեռած, ու վերջ։ Ու եթե Հայաստանի թուլացման կամ բանակցությունների հետևանքով դուք Ղարաբաղը կորցնեք, իմացեք՝ նրանք կգան ձեզ մորթելու»,- գրել է Լապշինը:

Լապշինի գրառումը, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով, երեք հիմնական փաստակազմ է պարունակում. 1) Ադրբեջանում հայատյացությունը հասել է աներևակայելի չափերի, 2) իսլամական ռադիկալիզմն Ադրբեջանում մեծաթիվ ու շատացող կողմնակիցներ ունի, 3) իր նկատմամբ ադրբեջանական բանտում կոպիտ բռնություն է կիրառվել։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռուբեն Մելիքյանը նշեց, որ այն, ինչ ներկայացնում է Լապշինը, փաստերով լուսաբանում է Ադրբեջանի հանրույթի այսօրվա վիճակի հետ կապված մեր մտահոգությունները:

«Իրականում մենք ուսումնասիրում ենք և լավ գիտենք, որ Ադրբեջանում անընդհատ հայատյացության կարմիր գծեր են անցնում, բայց այն, որ տեսնում ենք կոնկրետ փաստեր, դա ավելի շատ է օգնում մեզ ներկայացնելու միջազգային գործընկերներին, իսկ մեծ հաշվով նոր և բովանդակային տեղեկություն չի տալիս: Մենք լավ պատկերացնում ենք այն իրավիճակը, որ առկա է Ադրբեջանում, և մեկ անգամ չէ, որ պաշտոնական և ոչ պաշտոնական ձևաչափերով մտահոգություններ ենք հայտնել դրա վերաբերյալ»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը:

Նրա խոսքով՝ միջազգային, ընդհանրապես եվրոպական հանրությունն անհանդուրժողական է դառնում Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի նկատմամբ. «Ի դեպ, դրանք շատ փոխկապակցված երևույթներ են, այսինքն՝ հայատյացությունը և մարդու իրավունքների տոտալ անարգանքը փոխկապակցված են: Հատկապես ներկայիս իրավիճակում, երբ Ադրբեջանը բացարձակ անտարբերություն է ցույց տալիս եվրոպական արժեքների նկատմամբ, մենք խնդիր ունենք ավելի առարկայական դրսևորելու մեր հավատարմությունը համամարդկային արժեքներին, առաջին հերթին՝ մարդու իրավունքներին»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Հարցին՝ երկխոսություն երկու ժողովուրդների միջև հնարավո՞ր է, երբ նախկինում կա դրա փորձը, Ռուբեն Մելիքյանը նշեց, որ մենք ունենք երկու կողմ, որոնցից մեկը ունի գնալով աճող թշնամական վերաբերմունք մյուսի նկատմամբ. «Իրականում ես չեմ կարծում, որ մենք մեր կողմից նախաձեռնողականություն դրսևորելու անհրաժեշտություն ունենք: Մյուս կողմից էլ՝ ճիշտ չեմ համարում, որ Արցախի ՄԻՊ-ը բացառի ադրբեջանցիների հետ խոսել: Միևնույն ժամանակ հասկանում եմ, որ այս պահին դա խիստ տեսական հնարավորություն է»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը՝ հավելելով, որ մեզ վրա ազդում է Ադրբեջանի՝ գնալով աճող հայատյացությունը, բայց պետք չէ նույնությամբ պատասխանենք Ադրբեջանին:

«Ես ուրախ եմ, որ մեզ մոտ դա թշնամանքի չի վերածվել, և կարծում եմ, որ հայրենասիրությունը, հայրենիքը պաշտպանելն ամենևին պարտադիր չէ, որ թշնամանքի վրա հիմնվի, ընդհակառակը՝ դա վատ տարբերակ է, շատ ավելի լավ տարբերակ է դրական հենքը և ոչ թե բացասականը: Խնդիրը այստեղ մենք չենք, հետևաբար չեմ կարծում, որ մենք այստեղ մեծ անելիք ունենք:

Խնդիրն այն է, որ Ադրբեջանը գնալով ավելի է հեռանում այն ընդհանուր արժեհամակարգից, որը թե՛ հակամարտության լուծման ուղղությունն է ենթադրում, թե՛ երկու ժողովուրդների միջև խաղաղության վերականգնման ուղղությունը: Խնդիրն այն է, որ մենք այնտեղ ենք, որտեղ որ պետք է լինենք, իսկ Ադրբեջանը գնալով հեռանում է: Հետևաբար, մենք անելիք չունենք, և մենք չպետք է Ադրբեջանի պես հեռանանք այդ արժեքներից, ընդհակառակը՝ մենք պետք է ավելի ամրապնդենք մեր հավատարմությունը մարդու իրավունքներին, հարգանքը մարդու, մարդու իրավունքների, մարդու արժանապատվության նկատմամբ»,- եզրափակեց Արցախի ՄԻՊ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում