Wednesday, 15 07 2026
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը

Իրական Արմեն Սարգսյանը․ Մեծ Բրիտանիայոմ ՀՀ դեսպանը՝ տարածաշրջանի գաղտնի ծառայությունների զեկույցներում

«Առաջին լրատվական»-ն օրեր առաջ անդրադարձել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանի դիվանագիտական կարիերային ու գործարար հնարավորություններին, և որ այդ ճանապարհին նա մեծապես օգտվել է անգլիահայ մեծահարուստ Վաչե Մանուկյանի հնարավորություններից ու կապերից: Մեջբերել էինք նաև տարածաշրջանի մի շարք երկրների գաղտնի ծառայությունների պատրաստած ամփոփագիր-զեկույցներից հատվածներ, որտեղ ամփոփված էին նրա քաղաքական ու բիզնես գործունեությանը, այդ ոլորտներում ունեցած նրա կապերին վերաբերող ուշագրավ տեղեկություններ:

Այս անգամ մենք կանդրադառնանք նույն զեկույցի երկրորդ հատվածին, որտեղ ամփոփված են հիմնականում Ա. Սարգսյանի բիզնես հետաքրքրությունները: Իսկ այս բաժնի տեղեկագրությունը սկսվում է հետևյալ նախադասությամբ. «Թեև Ա. Սարգսյանի պաշտոնական կենսագրությունում նշված է միայն, որ նա գիտնական է, քաղաքական ու հասարակական գործիչ, բայց նա մեծ հետաքրքրություններ ունի տարբեր ոլորտներում»:

Նշենք, որ զեկույցի ընթերցումից հասկանալի է դառնում, որ այն գրվել է ոչ շատ վաղ, քան 3-4 տարի առաջ, ու որ Ա. Սարգսյանի մասին նման զեկույցներ պարբերաբար են պատրաստվել: Եվ այսպես` նշվում է, որ Հայաստանում Ա. Սարգսյանի բիզնես հետաքրքրությունների հիմնական ոլորտներն են CPC-ը, «Արմավիան» և «Արմսվիսբանկը»: Նշվում է, որ CPC-ը «Ֆլեշի» և «Միկայի» հետ միասին այն 3 օլիգոպոլիկ ընկերություններից մեկն է, որը նավթամթերք է ներմուծում Հայաստան: Իսկ մյուս երկուսի սեփականատերեր Բարսեղ Բեգլարյանն ու Միխայիլ Բաղդասարովը Սերժ Սարգսյանի դասընկերներն են: Ու թեև հայտնի է, որ այդ 3 ընկերությունները նավթամթերք են ներկրում Ռումինիայից, Բուլղարիայից և Ռուսաստանից, բայց որոշ փաստաթղթեր ցույց են տալիս, որ օգտագործվում են նաև Ա. Սարգսյանի կապերը Ղազախստանից բենզին ու դիզվառելիք ներկրելու համար: Եվ այս 3 ընկերություններն են Հայաստանում թելադրում նավթամթերքի գինը:

«Արմավիայի» դեպքում նշվում է, որ այն հիմնվել է «Հայկական ավիաուղիներ» ընկերության փոխարեն, որը շատ եկամտաբեր է եղել: Սակայն այս ընկերությունը սնանկացվել է 2004թ., և դրա տեխնիկական բազայի վրա էլ ստեղծվել է «Արմավիան», որը իր գոյության շրջանում ՀՀ ավիաշուկայում մոնոպոլիստ է եղել:

«Արմսվիսբանկի» մասին նշվում է, որ ՀՀ բանկային համակարգում թաքնված է եղել և ունեցել է շատ սահմանափակ քանակությամբ հաճախորդներ, ու այնտեղ հիմնականում փողեր են լվացվել: Պաշտոնապես դրա հիմնադիրը Վարդան Սիրմարկեսն է, Ղարաբաղում ժամացույցներ արտադրող «Ֆրանկ Մյուլեր» ընկերության ներկայացուցիչը, բայց բանկի հետ առնչություն է ունեցել նաև Ա. Սարգսյանը:

Նշվում է, որ բազմաթիվ զեկույցներ կան Թուրքմենստան Ա. Սարգսյանի այցերի և այդ երկրի նախագահ Բերդիմուհամեդովի հետ հանդիպումների, այդ երկրի նավթի, գազի, Կասպյան նավահանգստի վերակառուցման, հեռահաղորդակցության ոլորտներում ունեցած նրա հետաքրքրությունների մասին:

«Ա. Սարգսյանը շատ մոտ հարաբերություններ ունի նաև Ղազախստանի նախագահի «ամենակարող» դստեր` Դարիգա Նազարբաևայի հետ, ով կարճ ժամանակ որպես ղեկավար աշխատել է նրա կազմակերպություններից մեկում: Ա. Սարգսյանն է տվել Ղազախստանում «TV-մեդիա հոլդինգ» ստեղծելու գաղափարը, որն ունի մենաշնորհային կարգավիճակ և հեռարձակման ժամեր է վաճառում ղազախական բոլոր հեռուստաալիքներին: Այդ հոլդինգն իր մենաշնորհային կարգավիճակի շնորհիվ Ղազախստանում եթերի րոպեավճարը բարձրացրել է մինչև 10.000 դոլարի, որը մոտ 10 անգամ բարձր է տարածաշրջանում առկա գներից: Իսկ Ա. Սարգսյանն այդ հոլդինգում ունի 5 տոկոս բաժնեմաս»,- նշված է զեկույցում:

Ղազախստանի վիճակագրական ծառայության համաձայն` այդ երկիրը 2007թ. 1,2 մլրդ խմ գազ է վաճառել Հայաստանին` ընդհանուր 157 մլն դոլար արժողությամբ, մինչդեռ ՀՀ վիճակագրությունը դա ցույց չի տալիս: Դա նշանակում է, որ այդ գործարքի դեպքում հարկեր ու տուրքեր չեն վճարվել: Ավելացնենք, որ նման քանակությունն այդ ժամանակ քիչ էր պակաս ՀՀ տարեկան պահանջարկից: Հայաստանը յուրաքանչյուր տարի ներկրում է մոտ 50.000 տոննա դիզվառելիք և նավթամթերք, մինչդեռ պաշտոնապես դրա քանակությունը նշվում է 12-15 հազար տոննա: Եվ սա լավ կազմակերպված մաքսանենգություն է, որի մեջ Ա. Սարգսյանի CPC ընկերությունը առաջատար դիրքերում է, նշվում է զեկույցում:

Զեկույցի ավարտին նշվում է, որ ՀՀ-ում մեծամասնությունը կարծում են, որ Ա. Սարգսյանը ունի խորաթափանց և խոհեմ գործչի համարում, մինչդեռ նրա շուրջ առկա քաղաքական ինտրիգները ջարդում են նրա քաղաքական բարի համբավը: Եվ որ ՀՀ քաղաքական դաշտում նա համարվում է ազդեցիկ, բայց ոչ բարձր բարոյականության տեր գործիչ: Նրա բիզնես ոճը խիստ գաղտնիությունն է և մենաշնորհներից եկամուտներ կուտակելը:

Այնպես որ, Անգլիայում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանը, ով էլիտար քաղաքական գործչի և գիտնականի համարում ունի, իր գործունեությամբ Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգի մյուս ներկայացուցիչներից ու մոնոպոլիստներից գրեթե չի տարբերվում: Եվ այդ մասին գիտեն նաև Հայաստանի քաղաքական դաշտի նկատմամբ հետաքրքրություն ունեցող երկրները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում