Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Անհեթեթ հայտարարություն է. Անդրիաս Ղուկասյանը փորձում է ոստիկանության հաշվին դիվիդենտներ հավաքել. Աշոտ Կարապետյան

«Անհեթեթ հայտարարություններին մեկնաբանություն ես չունեմ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ դատարանում Անդրիաս Ղուկասյանի կողմից ներկայացված միջնորդությանը, ասաց Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ երեկ դատարանում Անդրիաս Ղուկասյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ իր գործով որպես վկա ներգրավվել և դատարանում հարցաքննել Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին, քանի որ նա, ըստ Ղուկասյանի, 2016 թվականի հունիսի 24-ին նա հենց Աշոտ Կարապետյանից է տեղեկացել, որ իշխանություններն ունեն տեղեկություն՝ Սէֆիլյանի համախոհների կողմից հնարավոր հարձակման մասին, սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ՊՊԾ գնդի պահպանման ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվում: «Աշոտ Կարապետյանին ի պաշտոնե հայտնի է եղել ՊՊԾ գնդի վրա հարձակման մասին: Ինչո՞ւ տեղյակ լինելով հարձակման մասին՝ չեն ուժեղացրել ՊՊԾ գնդի պահպանությունը: Ինչո՞ւ հարձակման մասին իմանալուց րոպեներ անց փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կամավոր ներս են մտել ՊՊԾ գնդի տարածք: Ինչո՞ւ հուլիսի 17-ին ոստիկանության զրահամեքենան կրակ արձակեց «Սասնա ծռեր» խմբի անդամների և բարձրաստիճան ոստիկանների ուղղությամբ: Ովքե՞ր են եղել այն անձինք, որոնց կրակոցից վիրավորվել է ոստիկան Ռոբերտ Հայրապետյանը: Ինչո՞ւ հուլիսի 29-ի հանրահավաքից առաջ, երբ հայտարարվեց «Սասնա ծռեր» խմբի հետ իշխանությունների բանակցությունների վերսկսման մասին, իրավապահները փոխհրաձգություն հրահրեցին, որի հետևանքով վիրավորվեցին խմբի երկու անդամները»,- հայտարարեց Ղուկասյանը: Դատարանը, սակայն, ինչպես և սպասվում էր, մերժեց Ղուկասյանի միջնորդությունը:

«Ես նորից եմ կրկնում, նրա ասածներն անհեթեթություն են, պարզապես նա իր սովորության համաձայն փորձում է ոստիկանության հաշվին դիվիդենտներ ձեռք բերել»,- ասաց Երևանի նախկին ոստիկանապետը:

Մեր դիտարկմանը՝ ամեն դեպքում իրենց մեջ խոսակցություն եղե՞լ է, նա Ղուկասյանին հայտնե՞լ է, որ իշխանություններն ունեն տեղեկություն՝ Սէֆիլյանի համախոհների կողմից հնարավոր հարձակման մասին, Աշոտ Կարապետյանը արձագանքեց. «Անհեթեթություն է: Ես որտեղ եմ նրան տեսել, որտեղ եմ նման բան ասել… Անհեթեթ հայտարարությունները չեմ մեկնաբանում, արդեն ասացի»:

Մեր ճշտող հարցին՝ ոստիկանությանը առհասրաակ տեղեկություն հայտնի եղե՞լ է ՊՊԾ գնդի գրավման մասին, Երևանի նախկին ոստիկանապետը խուսափեց պատասխանից: «Ես ասացի այն, ինչ ասացի: Ինչի մասին է խոսքը: Այսքանը»,- ասաց նա:

Նշենք, սակայն, որ ՊՊԾ գնդի գրավումից հետո շատ են հայտարարություններ հնչել, որ և՛ ոստիկանությունում, և՛ ԱԱԾ-ում իմացել են հարձակման մասին: Իսկ թե ինչու ոստիկանությունը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել, ապա տեսակետ կա, որ դա նրանց թույլ չի տրվել «վերևից», քանի որ գործը հանձնարարված է եղել ԱԱԾ-ին: Ամեն դեպքում հստակ է, որ զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման պատճառով ստեղծված վիճակի հանգուցալուծումից օրեր անց աշխատանքից հեռացվեցին ԱԱԾ և ոստիկանության չորս բարձրաստիճան պաշտոնյաներ, թեև դրան նախորդել էր Սերժ Սարգսյանի շնորհակալությունը իրավապահներին՝ ճգնաժամի հանգուցալուծման գործում գրագետ աշխատանքի համար:

Մասնավորապես աշխատանքից ազատվեցին ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը և ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը։ Մարուքյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, աշխատաքից ազատվել էր թոշակի գնալու պատճառով, սակայն Եպիսկոպոսյանի հեռացման մասով պաշտոնապես որևէ բացատրություն չներկայացվեց, որից հետո մամուլը գրեց, որ Եպիսկոպոսյանն ազատվել է աշխատանքից, քանի որ ավելի վաղ նրան տեղեկություններ են հայտնի եղել ՊՊԾ գնդի գրավման մասին, սակայն նա այդ մասին չի զեկուցել իր վերադասին՝ ԱԱԾ տնօրենին: Փոփոխություններ եղան նաև ոստիկանական համակարգում: Մասնավորապես աշխատանքից ազատվեց ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գևորգ Հակոբյանը, ինչպես նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի ղեկավար Արմեն Վաթյանը՝ հուլիսի 19-ին Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում